«Ժողովուրդ». Ավանդույթ է դարձել այն, որ «Բիլայն»-ը ժամերով խափանում է բջջային հեռախոսակապը
Հայկական Մամուլ
«Երեկ «Բիլայն» ընկերությունը մոտ 5 ժամով արգելափակել էր բջջային կապը: Ու սա առաջին դեպքը չէ: Կարծես ավանդույթ է դարձել այն, որ «Բիլայն»-ը նախ ժամերով խափանում է բջջային հեռախոսակապը, ապա ներողության տեքստ հրապարակում՝ դրանով իր գործը համարելով ավարտած»։
Եվ եթե անգամ փոխհատուցումներ է անում, ապա առանց զգուշացումների և այնպիսի եղանակներով, որ բոլորը չկարողանան օգտվել: Մինչդեռ նորմալ, քաղաքակիրթ երկրներում նման ընկերությանը խափանման կրկնությունից հետո առնվազն կգրկեին լիցենզիայից՝ չլսելով արդարացումները: Սակայն քանի որ մեր երկրում գործող իշխանությունը հարազատ ժողովրդին, մեղմ ասած, քամահրանքով է վերաբերվում, իսկ «Բիլայն»-ն էլ ռուսական ընկերություն է, ապա սպասել, որ նրանք որևէ քայլ կձեռնարկեն՝ պաշտպանելու համար սեփական քաղաքացիների պարբերաբար ոտնահարվող շահերը, անիմաստ է:
Ֆորպոստային մտածողությամբ մեր իշխանություններն անգամ «Հայկական երկաթուղիներ»-ից դժգոհ մեկ քաղաքացու ընդվզումն ամեն կերպ կասեցրին՝ ինչ է թե երկաթուղին կառավարվում է ռուսական ընկերության կողմից, ուր մնաց՝ «Բիլայն»-ին լիցենզիայից զրկեն: Հավանաբար այստեղ ևս միակ ճանապարհը քաղաքացիական պայքարն է»:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին