«Հրապարակ». Գեղարքունիքի փոխմարզպետը Նորադուզի նախկին գյուղապետն Է
Հայկական Մամուլ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ երեկ Գեղարքունիքի փոխմարզպետ Է նշանակվել Անդրանիկ Հակոբյանը: Երբ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին թերթը հարցրել է, թե ով Է նորանշանակը, վերջինս նրանց ներկայացրել է կենսագրական փաստեր՝ դրանով հայտնելով իր դրական վերաբերմունքը նոր կոլեգայի հանդեպ։.
Նորադուզի նախկին գյուղապետն Է, երեք անգամ ընտրվել Է համայնքապետի պաշտոնում, ապա մանկավարժական գործունեություն ծավալել դպրոցում, ինչպես նաև դասավանդել Գավառի համալսարանում: Ծնունդով նորադուզցի Է, եթե այսքան ճանաչում եմ ու գիտեմ կենսագրությունը, ուրեմն պա՞րզ չի իմ կարծիքը»,-ասել է Գեղարքունիքի մարզպետը: Նշենք, որ նախկին փոխմարզպետը ՀՀԿ-ական Արտյուշա Ղուկասյանն Էր, ով մոտ 10 օր առաջ ազատվեց աշխատանքից»:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին