Եթե չապահովագրվեք՝ ձեր վնասը կառավարությունն այլեւս չի փոխհատուցի. կառավարության նոր մոտեցումը գյուղոլորտում
Տնտեսություն2019-ին մեկնարկեց գյուղատնտեսության ապահովագրության ծրագիրը. Խոսքը վերաբերում էր 6 մարզերում՝ Արագածոտնում, Արարատում, Արմավիրում, Վայոց ձորում, Կոտայքում եւ Տավուշում խաղողի եւ ծիրանի՝ երեք ռիսկերից ապահովագրմանը:
Նրա խոսքով, այդ երեք ռիսկերն են՝ կարկուտը, ցրտահարությունը եւ հրդեհը. «Որքան ապահովագրվողն է վճարում ապահովագրավճարն, նույնքան վճարում է կառավարությունը, իսկ եթե երկու ռիսկից ապահովագրվում է, կառավարության մասնակցությունը դառնում է 60 տոկոս: Մենք ունենք արդեն 100 դիմումներ, որոնք ընթացքի մեջ են. կարծում ենք, որ մինչեւ փետրվարի վերջ այդ թիվը կմեծանա»,-ասաց Տիգրան Խաչատրյանը:
Նախարարը հիշեցրեց, որ կառավարությունը նախկինում գյուղացիական տնտեսություններին հասցված վնասի մի փոքր մասը փոխհատուցում էր, մոտ 4-5 տոկոսի չափով. «Հիմա մենք փոխել ենք հատուցման եղանակը, հիմա հատուցում ենք ոչ թե այն ժամանակ, երբ վնասը տեղի է ունենում, այլ աջակցում ենք, որ գյուղացին ապահովագրի իր ռիսկը: Հիմա երբ կա ապահովագրություն, չի լինելու վնասի փոխհատուցում այն տնտեսությունների համար, որոնք չեն օգտվի ապահովագրման հնարավորությունից»: