Սարգսյանն ու Պուտինը կքննարկեն եվրասիական միությանն ինտեգրման խնդիրները
Արտաքին Քաղաքական
Այսօր Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը Մոսկվայում կայանալիք պաշտոնական հանդիպման ընդացքում կքննարկեն ԱՊՀ-ում և ՀԱՊԿ-ում ՀՀ և ՌԴ համագործակցությանն առնչվող հարցեր։ Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, հավելելով, որ հանդիպման ժամանակ նախագահները կքննարկեն քաղաքականության, հումանիտար և առևտրային-տնտեսական ոլորտներում երկկողմ համագործակցության առանցքային հարցերը: Քննարկման առառկա կլինի նաև իրավիճակն Անդրկովկասում:
Բացի այդ, նախատեսվում է հանդիպման ժամանակ քննարկել Ռուսաստանի և Հայաստանի համագործակցության խնդիրները եվրասիական միության ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում:
Գործակալությունը նշում է, որ Ռուսաստանը Հայաստանի գլխավոր արտասահմանյան ներդրողն է և հիմնական առևտրային գործընկերներից մեկը. 2012-ի հունվար-մայիսին Հայաստանում ռուսաստանյան ներդրումների կուտակային ծավալը գերազանցել է 2.8 մլրդ ԱՄՆ դոլարը, երկկողմ ապրանքաշրջանառությունը կազմել է 434.8 մլն ԱՄՆ դոլար:
Նշենք, որ Հայաստանում բազմաթիվ փորձագետներ գտնում են, որ ինտեգրումը Եվրասիական միությանը չի բխում երկրի շահերից:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում