Սիրիացի ընդիմադիրները սպանել են ռուս գեներալի
Մերձավոր Արևելք
Սիրիական ազատ բանակի ներկայացուցիչները հայտնել են ռուս գեներալ Վլադիմիր Կոջիևի սպանության մասին, ով աշխատել է Սիրիայի պաշտպանության նախարարի և ռազմական հրամանատարության խորհրդական, հայտնում է vz.ru-ն՝ վկայակոչելով Al Arabia հեռուստաալիքը:
Սիրիական ազատ բանակը ցուցադրել է սպանված գեներալի Սիրիայում տրված անձը հաստատող փաստաթուղթը։ Բացի դրանից, ընդիմադիրները հայտնել են, որ ոչնչացրել են գեներալի թարգմանչին՝ Ահմեդ Աիկին:
Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Սիրիական ազատ բանակի ներկայացուցիչները նշել են, որ Կոջիևի ոչնչացման գործողության ժամանակ վերցրել են մի քանի կարևոր փաստաթղթեր ու քարտեզներ, հաղորդում է Интерфакс-ը։
Ընդիմադիրները նշել են, որ այն փաստը, որ ռուս գեներալն աշխատել է Սիրիայում, ցույց է տալիս, թե որքան ակտիվորեն է Մոսկվան ներգրավված նախագահ Բաշար Ասադի հակառակորդների դեմ պայքարում:
Հաղորդման մեջ չի հստակեցվում, թե որտեղ, երբ և ինչ հանգամանքներում է սպանվել ռուս գեներալը:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել