Զրկել «ԱրմենՏել»-ին լիցենզիայից. բաց նամակ
Հասարակություն
Նախօրեին «ԱրմենՏել» ընկերությունը մի քանի ժամ շարունակ նորմալ կապ չի տրամադրել իր բաժանորդներին, որը մեծ դժգոհություն է առաջացրել սոցիալական ցանցերում:
Բջջային կապի մի խումբ բաժանորդներ բաց նամակով դիմել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին: Բաց նամակը ներկայացնում ենք ստորև.
«Հարգելի պարոն Նազարյան բջջային կապի ծառայություններ մատուցող «Արմենթել» ընկերությունը (ԲԻԼԱՅՆ ապրանքանիշ) վերջին ամիսների ընթացքում արդեն երրորդ անգամն է, ինչ տևական ժամանակով զրկում է իր բաժանորդներին բջջային կապից և չի տրամադրում անհրաժեշտ ու համարժեք փոխհատուցում: Կապի վերջին խափանումը գրանցվել է այսօր 07:08 ին ժամը 18:00 ի սահմաններում և մինչև այս պահը' 24:00 այն վերականգնված չէ: Որպես պատկան մարմին, խնդրում ենք միջնորդել, որպեսզի վերոնշյալ ընկերությունը կամ զրկվի իրեն տրված լիցենզիայից, կամ՝ կարճ ժամանակահատվածում կատարի համապատասխան տեխնիկական վերազինում և տրամադրի համարժեք փոխհատուցում»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը