Բակո Սահակյանի պատվին Արգենտինայում ՀՀ դեսպանատանը կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն
Արցախ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի պատվին նոյեմբերի 30-ին Արգենտինայում ՀՀ դեսպանատանը կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն:
Նախագահ Սահակյանը կարեւորել է ՀՀ դեսպանատան եւ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանի կողմից տարվող աշխատանքը` ուղղված հարավամերիկյան երկրների հետ բարիդրացիական հարաբերությունների զարգացմանը, Հայրենիք-Սփյուռք կապերի խորացմանը, հայոց ցեղասպանության ճանաչմանը եւ արցախյան հիմնախնդրի ճշմարտացի ներկայացմանը:
Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, հայ համայնքի ներկայացուցիչներ:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան