Ջենիֆեր Լոպեսը դատի է տվել Հակոբ Մանուկյանին
Աշխարհ
Ջենիֆեր Լոպեսը դատի է տվել իր վարորդին։ Նա մեղադրում է իր նախկին վարորդին շանտաժի մեջ, պնդելով, որ նա պահանջում է 2.8 միլիոն դոլլար մեքենայում պատահաբար լսածը չհանրայնացնելու համար։
Ավելի վաղ Լոպեսի նախկին վարորդ Հակոբ Մանուկյանն էր դատի տվել երգչուհուն և նրա մենեջեր Բեննի Մեդինային։ Նա նշել էր, որ Մեդինան ծաղրել է իր տեսքը և անգլերենի իմացության մակարդակը, իսկ երգչուհուն մեղադրել էր առանց իրեն զգուշացնելու գործից հեռացնելու և աշխատանքային պայմանագրի պայմանները խախտելու համար։
Life News-ի հարղորդմամբ՝ ի պատասխան Ջենիֆեր Լոպեսը ներկայացրել է հակընդդեմ հայց։ Հակընդդեմ հայցով նա Մանուկյանից պահանջում է 20 միլիոն դոլար փոխհատուցում։
Հակընդդեմ հայցում երգչուհին նշում է, որ Մանուկյանը բազմիցս մեքենան վարել է հարբած վիճակում, փորձել է ղեկավարել երգչուհու անվտանգության ծառայությունը և պահանջել է դրա համար լրացուցիչ վարձատրություն։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ