Միշուստինը մայրական կողմից հայ է, նրա արմատները սերում են Մեղրաձոր գյուղից. Woman.ru
Համաշխարհային ՄամուլՌուսական Woman.ru պարբերականը հոդված է հրապարակել ՌԴ նորանշանակ վարչապետ Միխայիլ Միշուստինի կենսագրության մասին: Պարբերականը գրում է, որ Միշուստինը ծնվել է 1966 թվականին, Մոսկվայում, մայրական կողմից ունի հայկական արմատներ:
Նշվում է, որ Միշուստինի մոր արմատները հայկական փոքրիկ գյուղից են, որի անունից էլ ծագում է Միշուստին ազգանունը:
«Միշուստինը մայրական կողմից հայ է: Նրա արմատները սերում են Մեղրաձոր (նախկինում՝ Թայչարուխ) գյուղից: Այն հայերեն թարգմանվում է «միչուստ»: Ամենայն հավանականությամբ, Միշուստինի նախնիները «չ» տառը փոխարինել են «շ»-ով»,-գրում է պարբերականը: