Մակրոնը հայտնել է Մերձավոր Արեւելքում գործող ֆրանսիական «Յագուար» հատուկ ուժերի մասին
Մերձավոր ԱրևելքՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է ֆրանսիական հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումների մասին, որոնք ծավալված են Մերձավոր Արեւելքում «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման զինյալների դեմ պայքարելու համար է:
«Մերձավոր Արեւելքում եւ Միջին Արեւելքում, տարածաշրջանի փոփոխություններին հակառակ, մեր ուժերը շարունակում են ԴԱԻՇ-ի (ԻՊ) դեմ գործողությունը… Ռեկորդային կարճ ժամանակում մենք Արաբական թերակղզում եւ Պարսից ծոցում տեղաբաշխել ենք «Յագուար» հատուկ ստորաբաժանումները»,- գրել է Մակրոնը Twitter-ում:
Ավելի վաղ Մակրոնը հայտնել էր Միջերկրական ծով ֆրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակրի վերադառնալու մասին՝ ԻՊ-ի ահաբեկիչների դեմ պայքարելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: