Ուկրաինայի վարչապետ Օլեքսեյ Գոնչարուկը հրաժարական է տվել
Արտաքին Քաղաքական
Ուկրաինայի վարչապետ Օլեքսեյ Գոնչարուկը հրաժարականի դիմում է ներկայացրել երկրի նախագահին: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում՝ մանրամասն ներկայացնելով նախագահ Վլադիմիր Զելենսկիի պաշտոնավարման մի քանի ամիսների ընթացքում գրանցված հաջողությունները եւ ապագայի պլանները:
Նա շնորհակալություն է հայտնել նախագահին ու կառավարությանը՝ համատեղ աշխատանքի համար, նշել․ «Ուկրաինան ղեկավարում են իրենց գործի նվիրյալ պրոֆեսիոնալներ»:
Գոնչարուկը գրել է, որ վստահ կարող է ասել՝ երկրի կառավարման վերին օղակներում կոռուպցիան իսպառ բացակայում է, իսկ եթե ներքեւի օղակներում էլ դա առկա է, ապա ամեն ինչ ժամանակի հարց է, այդ խնդիրն էլ կլուծվի:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին