Բժշկական օգնության ծառայությունը աշխատում է լրացուցիչ հերթապահություններով
Հասարակություն
Առողջապահության նախարարության փոխանցմամբ, Երևան-Սևան մայրուղու չորս հատվածներում հուլիսի 27-ից հերթապահող շտապ բժշկական օգնության բրիգադների կողմից անցած տասն օրերի ընթացքում անհրաժետ առաջին բուժօգնություն է ցուցաբերվել 14 դեպքում։ Մեկական վթար է արձանագրվել ՀՀ Գեղարքունիքի մարզի Գագարին-Ավան շրջակայքում և ՀՀ Կոտայքի մարզի Աբովյանի հենակետից 500 մետր հեռավորության վրա:
Երկու դեպքում էլ առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո տուժողները տեղափոխվել են հիվանդանոց (առաջինը սալջարդով՝ Սևանի հիվանդանոց, երկրորդը՝ գանգուղեղային տրավմայով՝ (անձնական տրանսպորտով) Աբովյանի հիվանդանոց, այնուհետև ռեանիմոբիլով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։
Այս օրերին Երևան-Սևան մայրուղում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի հենակետերում հերթապահող շտապ բժշկական օգնության բրիգադներին երեքական ուղևորներ դիմել են շնչառական խնդիրների կապակցությամբ։ Համապատասխան բժշկական օգնություն է ցուցաբերվել նաև թունավորման, արևահարության, ալերգիկ վիճակի, միջկողային նևրալգիայի, հիպերթերմիկ սինդրոմի (1 տարեկան 8 ամսական երեխա) մեկական դեպքերում։
Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով տուժած անձանց շտապ բժշկական օգնությունը պատշաճ և արագ կազմակերպելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարի հրամանով Երևան-Սևան մայրուղում շտապ բժշկական օգնության ծառայության լրացուցիչ հերթապահությունները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 15-ը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը