«Գեորգի Կուտոյան» մասնակիցը փորձել է խմբագրել Գեորգի Կուտոյանի էջը
ՀայաստանԱյսօր մահացած ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մասին Վիքիպեդիայում տեղադրված հոդվածի բովանդակությունը երեկ փորձել են ջնջել:
Սա հոդվածը վերացնելու առաջին փորձը չի եղել, նույն փորձը կատարվել է դեռ հունվարի 3-ին: Հոդվածը ջնջելու փորձը կատարել է Գեորգի Կուտոյան անունով մասնակիցը, սակայն միանշանակ ասել, որ մասնակիցը հենց ԱԱԾ նախկին պետն է, չենք կարող, որովհետև ցանկացած անձ, ցանկացած մասնակցային անունով կարող է հանդես գալ Վիքիպեդիայում: Այսինքն՝ ցանկացած մարդ կարող է ցանկացած նիքնեյմով գրանցվել և խմբագրումներ կատարել։
Ի դեպ, Վիքիպեդիայում գրանցվելու գրառումներ կատարելու կամ խմբագրելու համար անհրաժեշտ չեն մասնակցի անձնական տվյալները հաստատող փաստաթղթեր:
Հիշեցնենք, որ Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում այսօր հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով։