«Արմավիան» իրականացնում է հատուկ չվերթներ սիրիահայ երեխաներին տեղափոխելու համար
Հասարակություն
Ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը ՀՀ կառավարության հետ համատեղ օգոստոսի 9-ից նախատեսում է իրականացնել չվեթներ սիրիահայ երեխաներին Հայաստան տեղափոխելու նպատակով: Չվերթը իրականացվում է ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրի շրջանակներում:
«Արմավիա» ընկերությունն, ըստ նախատեսվածի, օգոստոսի 9-ից կիրականացնի հատուկ չվերթներ Երևան–Դամասկոս–Երևան և Երևան–Հալեպ–Երևան ուղղություններով:
Առաջին հատուկ չվերթը Երևան–Դամասկոս–Երևան ուղղությամբ նախատեսվում է իրականացնել օգոստոսի 9-ի առավոտյան ժամը 8:00-ին: Զվարթնոց օդակայան օդանավը ըստ նախատեսվածի կժամանի 12:50-ին: Երևան–Դամասկոս–Երևան օգոստոսի 23-ի չվերթը նախատեսվում է իրականացնել նույն ժամերին:
Ըստ տեղեկությունների, այսօր իրականացվելու է Երևան–Հալեպ–Երևան լրացուցիչ չվերթը: Նախնական տվյալներով Հայաստան կժամանի 105 ուղեվոր։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը