ԱՀԿ-ն ահազանգում է Սիրիայում դեղորայքի պակասի մասին
Մերձավոր Արևելք
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարություն է տարածել Հալեպի խաղաղ բնակչության աղետալի վիճակի մասին:
«Հոմսում և Հալեպում, ուր տեղակայված են Սիրիայի հիմնական դեղագործական գործարանները, ակտիվ մարտական գործողություններ են ընթանում, ինչի հետևանքով այդ գործարանների աշխատանքը դադարեցված է: Հետևաբար, երկրում դեղանյութերի դեֆիցիտն անխուսափելի է»,- ասված է հայտարարության մեջ: ԱՀԿ-ի տվյալներով` մինչ զինված հակամարտությունը Սիրիայի բժշկական արդյունաբերությունը բավարարել է երկրի պահանջարկի շուրջ 90 տոկոսը:
Այժմ այդ ոլորտը հումքի զգալի պակասություն ունի և բախվել է վառելիքի գնի էական բարձրացման հետևանքով ինքնարժեքի բարձրացման և անվտանգության հետ կապված հարցերի: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, փորձելով փրկել դրությունը, դեղանյութեր է մատակարարում Սիրիա, սակայն չի կարող ամբողջությամբ բավարարել երկրի բնակչության պահանջարկը:
ԱՀԿ-ն կոչ է անում կոնֆլիկտի կողմերին իրենց վրա վերցնել բուժ. հիմնարկների, հիվանդների և բուժ. աշխատողների պաշտպանության պարտականությունը: Կազմակերպությունը նաև դիմում է համաշխարհային հանրությանը` Սիրիա անհրաժեշտ դեղորայք ուղարկելու խնդրանքով:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել