Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սպասում է «ԱրմենՏել»-ի պատասխանին
Հասարակություն
Բջջային կապի մի խումբ բաժանորդներ բաց նամակով դիմել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին, որպես պատկան մարմին, խնդրել են միջնորդել, որպեսզի «ԱրմենՏել» ընկերությունը կամ զրկվի իրեն տրված լիցենզիայից, կամ՝ կարճ ժամանակահատվածում կատարի համապատասխան տեխնիկական վերազինում և տրամադրի համարժեք փոխհատուցում:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից Լուրեր.com-ին տեղեկացրեցին, որ սույն թվականի օգոստոսի 7-ին «ԱրմենՏել» ՓԲԸ բջջային ցանցում տեղի ունեցած խափանումների վերաբերյալ համապատասխան գրավոր հարցում է ուղարկվել ընկերությանը, ներկայացնելու խափանման պատճառները:
«ԱրմենՏել» ՓԲԸ-ից պարզաբանումներ ստանալու դեպքում հանձնաժողովը կուսումնասիրի դրանք և արդյունքների մասին կտեղեկացնի հանրությանը:
Հիշեցնենք, որ նախօրեին «ԱրմենՏել» ընկերությունը մի քանի ժամ շարունակ նորմալ կապ չի տրամադրել իր բաժանորդներին, որը մեծ դժգոհություն է առաջացրել սոցիալական ցանցերում:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը