Մինսկը փակում է իր դեսպանությունը Ստոկհոլմում, սակայն չի դադարեցնում դիվանագիտական հարաբերությունները
Աշխարհ
Բելառուսն այսօր՝ օգոստոսի 8-ին, որոշում է կայացրել փակել իր դեսպանությունը Շվեդիայում՝ շվեդական կողմին առաջարկելով նույն կերպ վարվել։ Միևնույն ժամանակ բելառուսական կողմն առանձնահատուկ կերպով ընդգծել է, որ խոսքը դիվանագիտական հարաբերությունների դադարեցման մասին չէ։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։
Մինսկի և Ստոկհոլմի միջև հարաբերությունները բարդացել էին այն բանից հետո, երբ հունիսի սկզբին Բելառուսի օդային տարածք ներխուժած շվեդական ինքնաթիռից թավշե արջուկներ էին նետվել, որոնց ամրացված են եղել կարգախոսներ պարունակող երկտողեր՝ ի պաշտպանություն խոսքի ազատությանը։
Պաշտոնական Ստոկհոլմը դեռևս չի արձագանքել իր դեսպանությունը փակելու մասին Բելառուսի առաջարկին, սակայն ավելի հավանական է, որ շվեդական դիվանագետները նույնպես հետ են կանչվելու։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ