Վաշինգտոնի մոտակայքում գտնվող զինվորական հոսպիտալում պայթուցիկ սարք են փնտրում
ԱՄՆ
Վաշինգտոնի արվարձաններում գտնվող Ուոլթեր Ռիդի անվան ԱՄՆ ազգային ռազմական բժշկական կենտրոնի մասնաշենքերից մեկի անձնակազմն ու հիվանդները տարհանվել են, քանի որ կա պայթյունի վտանգ, հայտնում է վաշինգտոնյան WTTG հեռուստաալիքը։
«Փորձագետները հատուկ վարժեցված շների հետ կենտրոնի մասնաշենքերից մեկում փնտրում են պայթուցիկ սարքը։ Շենքում պայթուցիկի գտնվելու մասին ավելի վաղ հայտնել էին հեռախոսազանգի միջոցով։ Մասնաշենքում գտնվող բոլոր մարդիկ տարհանվել են»,– հայտնել է հեռուստաալիքը։
Նշենք նաև, որ ամերիկյան մայրաքաղաքի մոտակայքում գտնվող բուժկենտրոնը ԱՄՆ զինված ուժերի ամենագլխավոր բուժհաստատություններից մեկն է։ Այստեղ է իրականացվում երկրի նախագահի ռեգուլյար բուժհետազոտությունը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)