Հայ գրողներն աջակցություն են հայտնել թուրք մտավորականին
Հայաստան
Հայաստանի գրողների միությունը միացել է թուրք մտավորական, հրատարակիչ, հասարակական գործիչ Զարաքօլուին ազատ արձակելու՝ միջազգային հանրության պահանջին։
«Ռագըփ Զարաքօլուն հայ ժողովրդի անկեղծ բարեկամներից է: Հայաստանյան այցերի ընթացքում թուրք մտավորականն արժանացել է հայ գործընկերների ջերմ ընդունելությանը, երկարամյա վաստակի համար պարգևատրվել Հակոբ Մեղապարտ մեդալով: Մենք՝ հայ գրողներս, դատապարտելով Զարաքօլուի անհիմն ու միտումնավոր բանտարկությունը, մեր ձայնն ենք միացնում նրան անհապաղ ազատ արձակելու՝ միջազգային հանրության պահանջին», - նշված է Գրողների միության տարածած հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Զարաքօլուն բանտարկվել էր հոկտեմբերին՝ Քրդական բանվորական կուսակցության հետ համագործակցության մեղադրանքով։ Զարաքօլուի ձերբակալությանն անմիջապես արձագանքել էին բազմաթիվ թուրք և եվրոպացի մտավորականներ՝ պահանջելով ազատ արձակել նրան։
Զարաքօլուն 1977 թ.-ին Ստամբուլում հիմնել է իր սեփական հրատարակչությունն ու բազմաթիվ գրքեր տպագրել՝ Թուրքիայում բնակվող ազգային փոքրամասնությունների նկատմամբ ճնշումների, ինչպես նաև Հայոց ցեղասպանության մասին, ինչի պատճառով բազմիցս ենթարկվել է հալածանքների։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի