«Ժողովուրդ». Կաշառք՝ հացի և խմորեղենի արտադրամասերում ստուգումներ չանցկացնելու համար
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը (6-րդ վարչություն) կաշառք վերցնելու համար ձերբակալել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) մի քանի աշխատակիցների:
Համաձայն լուրերի՝ 6-րդ վարչությունը պարզել է, որ ՍԱՊԾ աշխատակցուհիները Երևանի մի շարք հացի և խմորեղենի արտադրամասերում ստուգումներ չանցկացնելու համար 2009-2012–ի ընթացքում արտադրամասերի տնօրենների հետ պայմանավորվածություն են ձեռք բերել և տարբեր ժամանակներում տարբեր չափերի կաշառք ստացել: Այս տեղեկությունը հաստատել են նաև ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ հայտնելով, որ արդեն քրեական գործ է հարուցվել 311 հոդվածի 1-ին մասով՝ կաշառք ստանալը: Հիշեցնենք, որ ՍԱՊԾ ղեկավարը նախկինում Գրիշա Բաղյանն էր, այժմ՝ ԿԸՀ նախկին աշխատակից Աբրահամ Բախչագյուլյանը:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին