«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը կղզի՞ է գնել
Հայկական Մամուլ
Թերթի լավատեղյակ աղբյուրները հաղորդում են, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այս օրերին Կիպրոսում մի կղզի է գնել, իսկ այժմ զբաղված է առանձնատան ջրային համակարգի մոնտաժման աշխատանքներով:
Բայց դա չի խանգարում, որպեսզի Քոչարյանի ընտանիքի անդամներն իրենց ամառային հանգիստն անցկացնեն Հունաստանում: Ավելին, էքս նախագահի հարսը՝ երգչուհի Սիրուշոն, վերջերս Կիպրոսում մասնակցում էր համերգների:
«Ժողովուրդ»-ը փորձել է կղզի գնելու վերաբերյալ տեղեկությունը ճշտել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանից, սակայն թերթը նշում է, որ վերջինս, ինչպես միշտ, թերթի հեռախոսազանգերին ու հաղորդագրություններին չի պատասխանել»


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է