Երևանում գողացել են Hyundai Elantra ավտոմեքենայի դուռը․ shamshyan.com
Հայաստան
Ժամը 10։00-ի սահմաններում Երևանի Շիրակի փողոցի շենքերից մեկի բնակիչը ականատես է եղել, որ իրեն պատկանող Hyundai Elantra մակնիշի 35 TV 136 համարանիշի ավտոմեքենայի առջևի աջ դուռը մեքենայի վրայից գողացել են։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կատարվածի մասին քաղաքացին ահազանգել է ոստիկանության Շենգավիթի բաժին։
Տեղում աշխատել է ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել են նաև կոտրած ապակիների մնացորդներ։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան