«Հրապարակ». Քաղաքապետերի թեկնածուների նոր առաջադրումներ են եղել:
Հայկական Մամուլ
Երեկ քաղաքապետերի թեկնածուների նոր առաջադրումներ են եղել: Գյումրիում ՀՅԴ-ից առաջադրվել է Հովսեփ Սիմոնյանը, ով համարվում է Շիրակի նախկին մարզպետ, դաշնակցական Ռոմիկ Մանուկյանի մարդը: Այն ժամանակ նա մարզպետարանում վարչության պետ էր աշխատում, հիմա վարչության պետի տեղակալ է։
Նրա կինը հայտնի բանկային մասնագետ է և արդեն մի քանի բանկ է փոխել: Երեկ լուր տարածվեց, թե Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է դիմել վիզաների վարչություն՝ վերջին 6 ամիսներին Գյումրիում բնակվելու վերաբերյալ տեղեկանքը ստանալու, ինչը քաղաքապետի թեկնածուներից պահանջվող փաստաթղթերից է: Սակայն լուրը տարածվելուն պես քաղաքապետն ու նրա մոտիկներն անհասանելի դարձան: Կարելի է ենթադրել, որ չնայած նա բազում տեղերում հայտարարել է, թե առաջադրվելու է, այս հարցով վերջնական որոշում դեռ չկա»:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին