«Հրապարակ». Ընտրությունների արդյունքը մեծապես կախված է լինելու Մաքսիմ Հակոբյանի դիրքորոշումից
Հայկական Մամուլ
Երեկ Կապանի քաղաքապետի պաշտոնում առաջադրվել է անկուսակցական Գագիկ Աթաջանյանը: Նա Կապանի առաջին քաղաքապետն է եղել և պաշտոնավարել է երկու ժամկետ:
Աթաջանյանը քաղաքում մաքուր և հին «տղայի» համբավ ունի: Խորհրդային շրջանում նա կույրերի միավորման մեխանիկն է եղել, ապա՝ տնօրենը: Մյուս թեկնածուներն են՝ գործող դաշնակցական քաղաքապետ Արթուր Աթայանը և ՀՀԿ-ի առաջադրած Աշոտ Հւսյրապետյանը: Նա «Հայփոստի» բաժանմունքի պետն է և ավելի հայտնի է իր եղբայրներով: Մեկը Մեղրու մաքսային կետի պետ Սամվել Հայրապետյանն է, մյուսը Կապանում հարգված բժիշկ-սրտաբաև: Ընտրությունների արդյունքը մեծապես կախված է լինելու պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի դիրքորոշումից, ով անցյալ ընտրություններում պաշտպանել է գործող քաղաքապետին, սակայն այս անգամ, ըստ սյունեցիների շրջանում տարածված կարծիքների, այլևս Աթայանի մեջքին չի կանգնելու:
Մեղրիում օգոստոսի 8-ի դրությամբ առաջադրվել է երկու թեկնածու, գործող քաղաքապետ, հանրապետական Սերգեյ Հայրապետյանը՝ ՀՀԿ-ի կողմից, և ինքնառաջադրված ձեռնարկատեր, անկուսակցական Արշավիր Հովհաննիսյանը։


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին