«Ժողովուրդ». Վարդան Ղուկասյանի որդին մեկնել է Մոսկվա՝ օրենքով գող կարգվելո՞ւ
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»–ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, այնուամենայնիվ օրերս մեկնել է Մոսկվա՝ օրենքով գող կարգվելու համար:
Թերթը հիշեցնում է, որ դեռևս հուլիսի 24-ին գրել էինք, որ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն չէր հաջողվել «Շիրակ» օդանավակայանից մեկնել Մոսկվա: Ըստ ականատեսների՝ Սպարտակին ճանապարհելու էր գնացել մոտ 30 հոգի, սակայն ոստիկանության և ԱԱԾ-ի աշխատակիցները նախ Ղուկասյանին հրավիրել էին օդանավակայանի ԱԱԾ աշխատասենյակ, ապա տուն ճանապարհել։
Երեկ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մամլո խոսնակ Լիլիթ Աղեկյանից թերթը փորձել է տեղեկանալ՝ արդյոք Ղուկասյանի որդուն այս անգամ հաջողվե՞լ է մեկնել Մոսկվա. «Ես չգիտեմ, թե այդ տեղեկությունները որտեղից են տարածվում, բայց ես տեղյակ չեմ՝ մեկնել է, թե ոչ: Ինձ համար անհասկանալի է, թե ով է այդ ընտանիքին կրնկակոխ հետևում, իսկապես ամոթ է, ի՞նչ օրենքով գող, պարա՞պ են մնացել»:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին