«Հրապարակ». Թալինի քաղաքապետի ընտրություններին լուրջ հակամարտություն է սկսվել
Հայկական Մամուլ
Թալինի քաղաքապետի ընտրությունների ընթացքում լուրջ հակամարտություն է սկսվել Թալինի նախկին քաղաքապետ Մնացական Մնացականյանի և Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի ու վերջինիս եղբոր միջև: Պատճառն այն է, որ ՀՀԿ-ի որոշմամբ՝ նաև Արագածոտնի մարզպետի աջակցությամբ թիվ 15 ընտրատարածքից պատգամավոր դարձավ Մնացական Մնացականյանը, ինչի պատճառով էլ չառաջադրվեց Սարգիս Սահակյանի եղբայր Նաիրի Սահակյանը:
Կուսակցությունը որոշել է մանդատ տալ Մնացին, Սահակյան եղբայրներն էլ նրա օգտին աշխատեցին: Եվ ահա, պարզվում է՝ Մնացական Մնացականյանն իր կուսակիցների արածը ոչ միայն չի գնահատել, այլև կուսակցությունից դուրս «խաղեր է տվել» Թալինի քաղաքապետի ընտրություններում՝ սատարելով անկուսակցական Վորոշ Խաչատրյանի՝ իր նախկին տեղակալի թեկնածությունը: Չնայած Վորոշը չի ընտրվել, այլ՝ ՀՀԿ թեկնածու Սարգիս Արամյանը, սակայն դրանից ոչ միայն իրավիճակը չի մեղմվել, այլև ավելի է սրվել:
Թե ինչից է սկսվել հակառակորդների միջև «փոխհրաձգությունը», փորձեցինք պարզել Արագածոտնի մարզպետի եղբայր Նաիրի Սահակյանից: Վերջինս, չնայած ոչ մի պաշտոն չի զբաղեցնում և ղեկավարում է «Հայդուկ» հասարակական կազմակերպությունը, սակայն ակտիվ դերակատարում ունի ընտրություններում:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին