«Առավոտ». Ո՞վ և ինչո՞ւ է տապալել Եղեռնի զոհերի հուշակոթողը
Հայկական Մամուլ
Բերդ քաղաքի բարձունքում՝ Սորան կոչված տեղանքում, որ նաև Բերդ քաղաքի պատմության թանգարանն է գտնվում, 1990-ի ապրիլի 24-ին կանգնեցվել է Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի կոթող: Դրա վրա նշված է, որ այդտեղ պետք է կառուցվի Ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Բերդի բնակիչները թեթին հայտնել են, որ վերջերս անհայտ անձը կամ անձինք տապալել են հուշակոթողը: Լինելով տեղում, լրագրողը տեսել է, որ կոթողը կրկին կանգուն է: Սակայն կոթողի հետնամասը հողոտ է, ակնհայտ է, որ այն տապալել են գետնին: Հուշարձանի հիմքերը քանդված են, հենքի սալիկները՝ ջարդված:
Տապալված հուշարձանը վերստին տեղադրելու համար դրա տակ կանաչ հողաթմբեր են շարվել:
Պատմական արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության Տավուշի մարզային ծառայության պետ Ռաֆիկ Մուրադյանը, դատապարտելով այդ բարբարոսությունը, հայտնել է նաև, որ կոթողը իրենց մոտ որպես հուշարձան հաշվառված չէ:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին