Լիբիայի խորհրդարանը ստանձնում է երկրի իշխանությունը
Աշխարհ
Այս տարվա հուլիսին Լիբիայում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ձևավորված խորհրդարանը՝ Ազգային ասամբլեան, Մուամար Կադաֆիի պաշտոնանկությունից հետո ստանձնել է երկրի իշխանությունը՝ ստանալով այն Լիբիայի փաստացի իշխանություն համարվող Անցումային ազգային խորհուրդից:
Մայրաքաղաք Տրիպոլիում այս առիթով պաշտոնական արարողություն է կազմակերպվել, որին մասնակցել է նաև Անցումային խորհրդի ղեկավար Մուստաֆա Աբդել Ջալիլը: Արարողությունն ուղեկցվել է անվտանգության խիստ միջոցառումներով, ինչը հետևանք է վերջին օրերին երկրի տարբեր հատվածներում հաճախակիացած զինված բախումների:
Իշխանության փոխանցումից հետո Անցումային խորհուրդը, հիմնականում կազմված Կադաֆիի դեմ պայքարող ընդդմադիր ուժերի ներկայացուցիչներից, պետք է լուծարվի:
Նոր խորհրդարանի առաջնահերթ խնդիրը սահմանադրական հանրաքվեի նախապատրաստումն է, ինչպես նաև երկրի ողջ տարածքում կենտրոնական իշխանության վերահաստատումը:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ