Այսօր Ուիթնի Հյուսթոնի ծննդյան օրն է
Աշխարհ
1963թ. այս օրը Նյու-Ջերսի նահանգում ծնվել է ամերիկացի երգչուհի, դերասանուհի, պրոդյուսեր և ֆոտոմոդել Ուիթնի Հյուսթոնը։
Հզոր և գեղեցիկ ձայնը նրան օգնում են երաժշտական ասպարեզում շատ արագ ժողովրդականություն ձեռք բերել: Նրա առաջին դեբյուտային ալբոմը միայն ԱՄՆ-ում վաճառվում է 13 մլն օրինակով: Շուտով Հյուսթոնը ելույթներ է ունենում հանրաճանաչ երեկոյան շոուներում, որոնք սովորաբար սևամորթ կատարողների համար փակ էին:
Երգչուհուն համաշխարհային ճանաչում է բերում «Թիկնապահը» ֆիլմը։ Վերջինս հավաքում է ավելի քան 400 մլն. դոլար, իսկ ֆիլմի ընթացքում հնչած «I Will Always Love You» երգը դառնում է համաշխարհային հիթ:
Կինոյում և էստրադայում աշխատելուց բացի, նա թողարկում է ձայնասկավառակներ, զբաղվում է բարեգործությամբ: Հիմնել է իր Ուիթնի Հյուսթոն Մանկական Ֆոնդը, որն օգնում է անօթևան երեխաներին, քաղցկեղով և ՁԻԱՀ-ով հիվանդներին:
Նա արժանացել է 411 մրցանակի, որոնց թվում 6 Գրեմմի, 23 American Music Awards և 16 Billboard Music Awards: Ուիթնի Հյուսթոնը համարվում է Գինեսի ռեկորդակիր։
Վերջին տարիներին երգչուհին բուժվում էր թմրանյութերից և ալկոհոլից կախվածությունից։ Առողջական վատթարացման պատճառով 2010-ին դադարեցվել էր երգչուհու համաշխարհային շրջագայությունը: Մահացել է 2012-ի փետրվարի 11-ին Լոս-Անջելոսի «Բեվերլի Հիլթոն» հյուրանոցի համարներից մեկում:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ