Փախուստի դիմածներից մեկը հայտնաբերվել է
Հասարակություն
Օգոստոսի 8-ին, ժամը 04.00-ին, ոստիկանության ծառայողները Դավիթաշեն թաղամասի շենքերից մեկի բակում նկատել են «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկը մետաղաձողով բացել ցանկացող երկու անձանց, ովքեր նկատելով ոստիկաններին՝ դիմել են փախուստի: Ժամը 04.30-ին ոստիկաններն այդ հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել 1984 թ. ծնված, նախկինում 2 անգամ դատված Սիրեկան Հ.-ին:
Ձեռնարկվում են միջոցառումներ նրա հանցակցին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը