Երևանում փետրվարյան արյունալի միջադեպի մասնակիցը հայտնաբերվել է Վրաստանում․ նրան կարտահանձնեն Հայաստանին Հայկական կողմը հաստատեց․ Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները Շիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. բժիշկներն արձանագրել են վարորդի մահը Վեց օգնականի մուտքն ԱԺ արգելվել է, բայց տեսանյութում նրանք չկան․ Աբրահամյան Իսկ ո՞ւր է ԱԱԾ-ն․ ընդդիմությունը իշխանությանը մեղադրում է անվտանգության ձախողման մեջ 176 կմ ճանապարհ կվերանորոգվի, իսկ 500 կմ-ի աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ Մի քանի շաբաթից կներկայացնենք «խաղաղություն առանց զիջումների» ծրագիրը․ Աբրահամյան «Հակադրությունների քաղաքականությունից տուժում է հայ քաղաքացին»․ ընդդիմություն Անվտանգության տեսախցիկները դարձել են ընդդիմության դեմ քարոզչական գործիք․ Քոչարյան 2 պարեկների ուղղությամբ կրակոցներ արձակած և վիրավորում հասցրած անձինք կալանավորվել են ՊԵԿ-ը հանքարդյունահանման ապoրինի դեպք է բացահայտել ՀՀ-ն քննարկում է նոր ատոմակայանի հարցը. Պուտինը ինքն իրեն նվեր մատուցեց․ Զելենսկի 

Քաղաքաշինական խորհրդի բնապահպանական հանձնաժողովը նիստը է անցկացրել

Հասարակություն

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն, մայրաքաղաքի կառուցապատման և առանձին կարևորագույն կառույցների նախագծերի քննարկման հարցերում Երևանի քաղաքապետին մասնագիտական խորհրդատվություն ապահովելու նպատակով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ձևավորվել է քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի բնապահպանության հանձնաժողով: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են 19 բնապահպանական ուղղվածության հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գիտնականներ, քաղաքացիական նախաձեռնությունների անդամներ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հանձնաժողովի առաջին նիստը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ողջունելով և շնորհակալություն հայտնելով հանձնաժողովի անդամներին մասնակցության և համագործակցության պատրաստակամության համար' քաղաքապետը վերահաստատել է մայրաքաղաքի կանաչատման ծրագրերի ուղղությամբ քաղաքապետարանի որդեգրած քաղաքականությունը և ընգգծել, որ աշխատանքներ են տարվում հնարավորին կարճ ժամանակահատվածում վերականգնելու և ավելացնելու մայրաքաղաքի կանաչապատ տարածքների երբեմնի ծավալները:

«Երևանը, լինելով զարգացող քաղաք, բնականաբար, ունի նաև իր խնդիրներն ու, ըստ այդմ, նաև դրանց հնարավոր առավել արդյունավետ լուծումների անհրաժեշտություն: Իմ խորին համոզմամբ բնապահպանական հանձնաժողովի գլխավոր նպատակը հենց ճիշտ, արդյունավետ և հասարակության բոլոր շերտերի համար ընդունելի լուծումներ ապահովելը պետք է լինի: Որպես Երևանի քաղաքապետ՝ ձեզանից ակնկալում եմ սրտացավ և հետևողական աշխատանք, որի արդյունքում համատեղ կկարողանանք համապատասխան քայլեր ձեռնարկել մայրաքաղաքի բնապահպանական խնդիրների լուծման ուղղությամբ: Մեկ անգամ ևս վստահեցնում եմ, որ քաղաքաշինական խոշոր ծրագրերի նախագծերի քննարկման փուլում միանշանակ հաշվի է առնվելու նաև հանձնաժողովի եզրակացությունը»,-նշել է Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի բնապահպանության հանձնաժողովի նախագահ Կարինե Դանիելյանը, ներկաների անունից շնորհակալություն հայտնելով հանձնաժողովի ստեղծման և քաղաքաշինական ծրագրերի քննարկմանը գործնական մասնակցության հնարավորություն ընձեռելու համար, նշել է, որ հանձնաժողովի ստեղծումը իսկապես կարևոր նշանակություն կունենա ոչ միայն մայրաքաղաքի բնապահպանական, այլև մի շարք այլ խնդիրների համակողմանի քննարկման և կարգավորման հարցում:

Իր խոսքում ներկայացնելով բնապահպանական ծրագերի իրականացման միջազգային փորձը' Կարինե Դանիելյանը հույս է հայտնել, որ դրանք գործնականում հնարավոր կլինի լայնորեն կիրառել նաև Երևանում և, որպես ասվածի լավագույն ապացույց, մատնանշել է վերջին տարիներին Ավան վարչական շրջանում կանաչապատման ուղղությամբ տարված աշխատանքների օրինակը:

Հանձնաժողովի նախագահի առաջարկությամբ կստեղծվեն մասնագիտացած ենթախմբեր, որոնցում համակողմանի քննարկումներ անցնելուց հետո այս կամ այն հարցի վերաբերյալ հանձնաժողովի կողմից տրվող եզրակցությունը կլինի առավել ամբողջական և հիմնավոր:

Օգտվելով առիթից, հանձնաժողովի անդամները քաղաքապետ Տարոն Մարգարյանին ներկայացրել են նաև առաջարկություններ ինչպես հանձնաժողովի գործունեության կազմակերպման, այնպես էլ բնապահպանական խնդիրների կարգավորմանն առնչությամբ:

Ամփոփելով հանձնաժողովի անդրանիկ նիստը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ընդգծելով հանձնաժողովի ստեղծման կարևորությունը, մեկ անգամ ևս վստահեցրել է, որ համաքաղաքային նշանակության ծրագրեր իրականացնելիս բնապահպանական հանձնաժողովի կողմից ներկայացված առաջարկություններն ու եզրակացություններն անպայման հաշվի կառնվեն:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երևանում փետրվարյան արյունալի միջադեպի մասնակիցը հայտնաբերվել է Վրաստանում․ նրան կարտահանձնեն ՀայաստանինՀայկական կողմը հաստատեց․ Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներըՇիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. բժիշկներն արձանագրել են վարորդի մահըՎեց օգնականի մուտքն ԱԺ արգելվել է, բայց տեսանյութում նրանք չկան․ ԱբրահամյանԻսկ ո՞ւր է ԱԱԾ-ն․ ընդդիմությունը իշխանությանը մեղադրում է անվտանգության ձախողման մեջ176 կմ ճանապարհ կվերանորոգվի, իսկ 500 կմ-ի աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջՌուսաստանի ԱԳ նախարարությունը կոչ է արել միջոցներ ձեռնարկել Հորմուզում նավարկությունը վերականգնելու համարՄի քանի շաբաթից կներկայացնենք «խաղաղություն առանց զիջումների» ծրագիրը․ Աբրահամյան«Հակադրությունների քաղաքականությունից տուժում է հայ քաղաքացին»․ ընդդիմությունԱնվտանգության տեսախցիկները դարձել են ընդդիմության դեմ քարոզչական գործիք․ Քոչարյան2 պարեկների ուղղությամբ կրակոցներ արձակած և վիրավորում հասցրած անձինք կալանավորվել ենԳերմանիան ցանկանում է տասնյակ հազարավոր անօդաչու թռչող սարքեր տրամադրել ՈւկրաինայինՊԵԿ-ը հանքարդյունահանման ապoրինի դեպք է բացահայտելAl Hadath. Պաղեստինյան խմբակցությունները համաձայնել են հետաձգել խորհրդարանական ընտրություններըԼեհական դպրոցներից մեկում աշակերտը դանակով հարձակվել է մաքրուհու վրաՀՀ-ն քննարկում է նոր ատոմակայանի հարցը. Պուտինը ինքն իրեն նվեր մատուցեց․ Զելենսկի Մեքսիկայի ռինգի ողբերգությունը, Aramco-ի հրդեհներն ու մերկ Թրամփի արձանըՀարյուրից ավելի ուսանողներ շրջափակել են Փարիզի կաթոլիկ ինստիտուտը Շաքիի կրակոցը, Ալիևի նոր պահանջներն ու Մոսկվայի զգուշացումը․ ինչի՞ է գնում ԵրևանըՎարդաձորի դպրոցում միջադեպի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթԵվրահանձնակատար Շուիցան կոչ է արել ԵՄ-ին ուժեղացնել պայքարը անօրինական միգրացիայի դեմՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում մի շարք լուրջ խնդիրներ է արձանագրելԴատարանը Oragir News-ից և Հայկ Դեմոյանից պահանջել է հրապարակային ներողություն խնդրել Արայիկ ՀարությունյանիցBoeing-ը ցանկանում է ստեղծել համակարգ՝ ինքնաթիռները դիտավորյալ վթարներից պաշտպանելու համարԱզգային ժողովը հոկտեմբերի 12-ին կգումարի արտահերթ նիստԱդրբեջանցի զինվորը հասավ հայկական տներ ու կրակեց․ սա՞ է սովորական հանցագործությունը Սահմանը խախտած ադրբեջանցին կդատապարտվի և պատիժը կկրի ՀՀ օրենքներին համապատասխանՀայաստանի երկու բռնցքամարտիկ հաղթեց մոլդովացի մրցակիցներին և դուրս եկավ քառորդ եզրափակիչՊաղեստինի ընտրական հանձնաժողովը պատրաստ է Գազայի հատվածում 20 տարվա ընթացքում առաջին ընտրություններն անցկացնելունՓաշինյանի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով հանձնաժողով է ստեղծվելNBC. ԱՄՆ զինված ուժերը նոր օպերատիվ տարբերակներ են պատրաստում Թրամփի համար ԻրանումԿաշպիրովսկիի որդին վաճառել է իր ամերիկյան տունը վտանգավոր վարձակալների պատճառով Իշխանությունների հակառուսական խոսույթը չի բխում Հայաստանի քաղաքացիների շահերից. ՔոչարյանՌուբիոն Ուկրաինայի հարցի դիվանագիտական ​​կարգավորումը դժվար է համարել Լևոն Քոչարյան․ իշխանությունների նախաձեռնած գործընթացը եկեղեցու դեմ հակասահմանադրական էՖրանսիայում բողոքի ցույցերը խաթարել են 375 ավագ դպրոցների աշխատանքը Փաշինյանը պահում էր ադրբեջանցու անմեղության կանխավարկածը, ոչ թե ընտանիքը պաշտպանած կնոջը. ՔոչարյանՓաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների նիստինՓաշինյանը ձախողեց Շաքիի փորձությունը․ ընդդիմությունը խոստանում է «խաղաղություն առանց զիջումների»CNN. Նյու Յորքի դատախազները կարող են նոր մեղադրանքներ առաջադրել Մադուրոյի և նրա կնոջ դեմՀաստատված փաստ է, որ Կտրիճ Ներսիսյանը դուստր ունի․ ՓաշինյանԱդրբեջանցի զինվորը հանցագործ է, ինչպես Քոչարյանը և մյուսները․ ՓաշինյանYandex Go-ն Հայաստանում 10 տարեկան է․ անվտանգության ներդրումներ և նոր ծրագրերԹրամփը հայտարարել է Իրանի հետ հակամարտության անխուսափելի ավարտի մասին11-ամյա աշակերտը ցուցափայտով հարվածել է դասընկերոջ ձեռքին, ուսերին և մեջքին․ տղան տեղափոխվել է ԲԿAP. ԱՄՆ-ում իրականացվել է առաջին մահապատիժը Քրիստա Փայքի միջադեպից հետո Ձերբակալվել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդիկԻրանն ու Օմանը Հորմուզի նեղուցի պայմանագիրը կներկայացնեն միջազգային կազմակերպությանը Փաշինյան․ «Երկաթուղու հարցում ամեն օր նորություն սպասեք» Ինքը կրակելա, մարդկանց տունա մտել, էդ ամեն ինչը չլիներ, զինվորին կվերադարձնեինք Ադրբեջանին. Փաշինյան
Ամենադիտված