Զոհված զինծառայողների մայրերին թույլ չի տրվել մոտենալ Կառավարության շենքին
Հասարակություն
Այսօր Կառավարության շենքի առջև իրենց բողոքի ակցիան են կազմակերպել զոհված զինծառայողների մայրերը, ովքեր պահանջում են հանդիպում վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, որպեսզի վերջինիս միջամտությամբ գոնե տեղեկանան, թե ինչ պայմաններում են մահացել իրենց զավակները։
Ակցիայի ընթացքում փոքրիկ բախում տեղի ունեցավ ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև. զոհված զինծառայող Օհանջանյանի մայրը փորձել է նստել կառավարության շենքի աստիճաններին, սակայն ոստիկաններն ուժ են կիրառել և հրելով թույլ չեն տվել կնոջը մոտենալու կառավարության շենքին:
Նշենք նաև, որ այսօր ոստիկաններն ուժեղացված ծառայություն են իրականացրել կառավարության շենքի մոտ, քանի որ ՀՀ կառավարության հերթական նիստի օրն է այսօր։
Ծնողների խոսքերով, ակցիաները ունենալու են շարունակական բնույթ, և ամեն հինգշաբթի հավաքվելու են Կառավարության շենքի մոտ, մինչև հանդիպեն վարչապետին։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը