ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է Օվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում է Թրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդը Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը Պանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնել Վրաստանում առաջին TUMO կենտրոնն է բացվել Մինսկում բողոքի նոտա են հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին «Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերել Ադամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբ 

Իշխանությունների «վախ չափելը» և ընդդիմության լռությունը. մարդու իրավունքի խախտումները նոր Հայաստանում

Վերլուծական
Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը նախորդ իշխանություններին պարբերաբար մեղադրում էր Մարդու իրավունքների տոտալ ոտնահարման մեջ, հայտարարելով, որ «Մարդը դադարել է լինել արժեք», իսկ Հայաստանում գործում է միայն «Սաշիկի իրավունքը»: 2018-ին տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները ենթադրում էին հավակնոտ փոփոխություններ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, սակայն հեղափոխությունից երկու տարի անց միջազգային կառույցները մեղադրում են Փաշինյանի կառավարությանը այն նույն մեղքերի մեջ, որոնք Փաշինյանը ժամանակին վերագրում էր նախորդ իշխանություններին: Այսպես՝ Human Rights Watch-ը հրապարակել է աշխարհում մարդու իրավունքներին նվիրված ամենամյա զեկույցը, որտեղ նշվում է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ձեռնամուխ է եղել բարեփոխումների  ծրագրի իրագործմանը` այդ թվում կոռուպցիայի դեմ պայքարին տնտեսական և արդարադատության ոլորտներում, սակայն ուժի չափից ավելի օգտագործումը իրավապահների կողմից մնացել է:
 
Մարդու իրավունքների կոպիտ ոնտահարման դեպքերը շարունակվում են նաև նոր Հայաստանում, թվենք դրանցից, ընդամենը, մի քանիսը: Բոլորի հիշողության մեջ էլ դեռևս թարմ է՝ 2019-ի Ամուլսարի  հանքի շահագործման դեմ Երևանում տեղի ունեցած բողոքի ակցիան, որի ընթացքում ոստիկանությունը թույլ չէր տվել բողոքի ակցիա իրականացնել խորհրդարանի շենքին հարող այգում` կարճ ժամանակահատվածով բերման ենթարկելով ցուցարարներից վեցին: Հիշեցնենք նաև, որ երեք ժամով, առանց որևէ հիմնավորման, բերման էր ենթարկել ակտիվիստ Աննա Շահնազարյանին՝ Ամուլսարի դեմ պայքարողների համար դրամահավաք կազմակերպելու համար: Իրավիճակը կրկնվեց նաև Երևանի կենտրոնում, երբ ոստիկանությունը ուժով մայրաքաղաքի կենտրոնից հեռացրեց Տիգրան Մեծի պողոտան փակած ցուցարարներին, որոնք էլ պահանջում էին դադարեցնել կրպակների և ռեստորանների ապամոնտաժումը Օպերայի հարակից տարածքում: Երկու դեպքերն էլ արձանագրված են Human Rights Watch-ի զեկույցում և գնահատված են, որպես անհամաչափ ուժի կիրառման դեպքեր, ասել է թե՝ մարդու իրավունքների խախտում:
 
Նույն պատկերն էր նաև Երևանի քաղաքապետարանի դիմաց «Աղբը հանձնում ենք Երևանի քաղաքապետարանին» ակցիայի ընթացքում, երբ ոստիկանությունը ակցիայի թվով 8 մասնակիցներին, այդ թվում ակտիվիստ Սոնա Աղեկյանին, տարել էր ոստիկանական բաժին, իսկ այնուհետև նրանց նկատմամբ քրեական գործեր էին հարուցվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) հատկանիշներով, խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին։ Սա կրկնակի զարմանալի է, քանի որ հենց այս իշխանությունն է ժամանակին կողմ եղել պայքարի նմանատիպ մեթոդներին: Հիշեցնենք, որ ժամանակին, երբ Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները կեղտաջրեր էին տարել ավագանու դահլիճ և դրանք ուղղել Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմ, Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Իրավիճակն ընկալելու համար պետք է չնայել մակերեսորեն: Ասում են՝ վայ, կեղտաջրերը տարել են Երևանի ավագանի, ո՛նց կարելի է: Այդ մարդիկ առավոտը վեր կացան ու որոշեցին կեղտաջրերը տանե՞լ, դա ունի իր նախապատմությունը»: Փաստորեն այսօր՝ ակտիվիստների ակցիայի նախապատմությունը որևէ մեկին չի հետաքրքրում:
 
Իրավունքների խախտում չէ՞ դաշնակցական երիտասարդ ակտիվիստների կողմից խաղաղ հավաքների ազատությունը սահմանափակելն ու նրանց ոստիկանություն բերման ենթարկելը։ Այս գործողություններն ուղիղ հակասության մեջ մտան դատարանների շրջափակման և Էջմիածնի ճանապարհը Մանվել Գրիգորյանին կալանավորելու պահանջով փակելու ժամանակ Ոստիկանության անգործության հետ։ Երիտասարդներն իրացնում էին ազատ հավաքների իրենց իրավունքը, և այսօրվա իշխանությունը, որը հասել է իշխանության նույն եղանակով՝ ճանապարհներ փակելով, պետք է համարժեք արձագանքեր վերջիններիս ակցիային։
 
Մարդու իրավունքների խախտումները տեղի են ունենում անգամ դատարաններում՝ հիշենք գեներալ Մանվել Գրիգորյանի դատավարությունը, երբ օրենքի խախտմամբ և առանց մեղադրանք ներկայացնելու՝ դատարանը մեկ տարի շարունակ մերժում էր ազատ արձակել Գրիգորյանին, անգամ հաշվի չառնելով օրենքի մեկ այլ պահանջ, այն է՝ կալանքի հետ անհամատեղելի հիվանդությունները, որոնցով տառապում էր Գրիգորյանը և որոնց առկայության դեպքում նա անհապաղ պետք է ազատ արձակվեր: Ի վերջո՝ իշխանությունները, հաշվի առնելով գեներալի առողջական վիճակը, ազատեցին նրան կալանքից, բայց մինչ այդ, շուրջ տարի ու կես խախտելով Գրիգորյանի օրինական իրավունքները: Հիշեցնենք՝ մի քանի ամիս ապօրինի կալանքի տակ գտնվելուց հետո էլ ՄԻԵԴ որոշմամբ՝ կալանքից ազատվել և բուժման էր մեկնել «Հ2» հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանը: Այս առանձին վերցված քրեական գործի մասով անգամ ՄԻԵԴ-ն էր հաստատել մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումը:
 
Չմոռանանք նաև այն քրեական գործը, որի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել Արա Բաբլոյանին և Արսեն Բաբայանին։ Մի դեպքում՝ բժշկին, որն ավելի շատ կյանքեր է փրկել, քան վարույթն իրականացնողները քրեական գործեր են հարուցել, կանչում են հարցաքննության՝ ընդհատելով բարդագույն վիրահատությունը, մյուս դեպքում՝ սկզբում կալանավորում  են, հետո միայն որոշում՝ ինչ մեղադրանք առաջադրել, որպեսզի հնարավոր լինի խափանման միջոց կալանքը կիրառել, այնուհետև՝ թերևս չգտնելով այդ մեղադրանքը՝ ազատ են արձակում:
 
Մարդու իրավունքների խախտումը դատական համակարգից հասել է անգամ ԲՈՒՀ-եր: Մասնավորապես, շաբաթներ առաջ ոստիկանությունը առանց որևէ նախնական ծանուցման և հիմնավորման՝ իր աշխատասենյակից, ձեռնաշղթաներով և ցուցադրաբար բերման էր ենթարկել ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանին: Թերևս, իշխանություններին դուր չէր եկել այն ակտիվությունը, որը Ափոյանը դրսևում էր սորոսական «Ռեստարտ» նախաձեռնության անդամներին թիրախավորելու հարցում:
 
Կամ արդյո՞ք մարդու իրավունքների կոպիտ խախտում չէ և լռեցնելու՝ իշխանությունների նույն տրամաբանության մեջ չի տեղավորվում այն, ինչ այսօր տեղի է ունենում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ: Ընդամենը, օրեր առաջ վերջինիս բնակարանի խուզարկությունը տեղի ունեցավ միանգամից մի քանի կարևորագույն քրեաիրավական նորմերի խախտմամբ, ինչն էլ արձանագրվել էր Թովմասյանի փաստաբանների, ինչպես նաև իրավապաշտպանների կողմից:
 
Մարդու իրավունքների ոտնահարման ամենաթարմ դեպքերն էլ տեղի ունեցան բառացիորեն երեկ, երբ անսալով անգամ Հայոց բանակի օրվան նվիրված տոնակատարությունները՝ իշխանությունները հերթական ասֆալտին փռելու օպերացիաները կազմակերպեցին: «Հեղափոխական զգոնություն» ցուցաբերած քաղաքացու զանգով, ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով անհամաչափ ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկվեցին «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը, «Ադեկվատ» միաբանության անդամներ Կոնստանտին Տեր-Նակալյանը, Արթուր Դանիելյանը,  Ազատ Ադամյանը, Գրիգոր Մինասյանը, ինչպես նաև «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։ Նրանք բոլորն էլ ազատ են արձակվել, սակայն հետաքրքիր է՝ եթե ուժայինների այս ակցիան տեղի ունենար հին Հայաստանում՝ ինչպե՞ս էր այս ամենին արձագանքելու ընդդիմությունը:
 
Ուշագրավ է, որ նախկինում թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական ընդդիմությունը բավական ակտիվ էին արձագանքում իշխանությունների կողմից նման հակաօրինական քայլերին: Հիշենք նույն Մաշտոցի պուրակի «ազատագրման» համար պայքարը, երբ ընդդիմությունը այդ հարցը բարձրացնում էր, ընդհուպ, ԱԺ ամբիոնից՝ իշխանություններին մեղադրելով ոստիականապետություն կառուցելու մեջ: Մինչդեռ ո՞ւր են այսօրվա ընդդիմադիրները, կամ, թեկուզ, նույն իրավապաշտպան կառույցները, ՀԿ-ը , որոնք ամեն ամիս տարատեսական կասկած հարուցող ֆոնդերից հազարավոր դոլարներ են ստանում, ի դեպ՝ հենց Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության նպատակով: Համարժեք արձագանք և գործուն միջամտություն չի ցուցաբերում նաև ՄԻՊ-ը, թերևս հաստատելով, դեռևս, ընդդիմադիր Փաշինյանի այն հայտարարությունը, որ «ՄԻՊ-ը ընդամենը ձևական կառույց է, որը կոչված է դակելու իշխանությունների ապօրինությունները»: Մի բան ակնհայտ է՝ Մարդու իրավունքների պաշտպանության ասպարեզում Հայաստանում դեռ խնդիրներ և թերություններ կան, որոնք օր օրի ավելի ու ավելի ակնհայտ և ցայտուն են դրսևորվում: Եւ՛ ապօրինությունները, և՛ մարդու իրավունքների խախտումը ոչ միայն չեն սաստվում, այլ նաև պետական աջակցություն և հովանավորություն են ստանում…
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում էՕվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում էԹրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդըԲեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսըՊանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԷրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի»Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնելՎրաստանում առաջին TUMO կենտրոնն է բացվելՄինսկում բողոքի նոտա են հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերելԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբԱֆրիկան ձգտում է իր քաղաքացիներին վերադարձնել Ուկրաինայի գերությունից. BloombergՔննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներըԻրանի արտգործնախարարը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպումը Սիցիլիայում հզոր տորնադոների պատճառով շուրջ 10 մարդ է վիրավորվելՄոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 317 մլն եվրո պաշտպանության համարՀանրահայտ լիվերպուլյան ակումբը վաճառվում էՀամաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականըՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՀազարավոր զոհերի,կորցրած հայրենիքի պատասխանատվությունը ձեր ուսերին է. Սողոմոնյանն` իշխանություններինՀայաստանը դիտարկում է Օմանն արտահանման և լոգիստիկ նոր ուղղություն դարձնելու հնարավորությունը51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Զելենսկին Կլիչկոյին մեղադրել է Կիևում «կայունության ծրագրերի» ձախողման համարԳնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներինԿա՛մ ինձ փող կտաք, կա՛մ զիջումների կգնամ, վերջնաժակետը մոտ է․ ինչ է սպասվում ՀՀ-ին՝ ԵԱՏՄ-ում (տեսանյութ) «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել է ՏԱՍՍ․ ՆԱՏՕ հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Կալինինգրադի մարզի շուրջԵվրոպան պետք է արթնանա «Քնած գեղեցկուհու նինջից». ԱՄՆ պետքարտուղարՓաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՀայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր են քննարկվել. Զելենսկին մեղադրել է Կլիչկոյին ձախողման համարԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենք American Airlines-ը Starlink ինտերնետը հասանելի կդարձնի ինքնաթիռներումԻրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասինԽորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնիՎրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախմանԳերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպքՊՎԾ-ն գնումների գործընթացներում 3,2 մլրդ դրամի ընթացակարգերում խախտումներ է արձանագրելՀՀ-ում պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման լայնածավալ աշխատանքները շարունակվում ենՓաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանըՀոկտեմբերի 10-ից Անաստաս Միկոյան 2/1 հասցեի հարակից հատվածում կգործի հետիոտնային կանչով լուսացույցՄիրզոյանն ու Ֆիդանը հեռախոսազրույցով քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները
Ամենադիտված