Իսրայելը դեռևս «չի պատրաստվում» հարձակվել Իրանի վրա
Աշխարհ
Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքն այսօր հայտարարել է, որ «այս պահին» Իսրայելը մտադիր չէ հարձակվել Իրանի միջուկային օբյեկտների վրա, սակայն ավելացրել է, որ հրեական պետությունը չի բացառում հետագայում հարձակվելու հավանականությունը։
«Մենք այս պահին ռազմական գործողություններ սկսելու մտադրություն չունենք։ Մենք չենք պատերազմում, երբ դրա անհրաժեշտությունը չկա։ Սակայն կարող է գալ այն ժամանակը, երբ մենք ստիպված լինենք դիմակայել փորձություններին», - այս մասին Էհուդ Բարաքն ասել է իսրայելական ռադիոյով։ Հաղորդում է "BBC" լրատվական գործակալությունը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ