ՀՀ կառավարությունը կքննարկի ամուսնության տարիքային շեմը
Հասարակություն
ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ Կառավարությունը նամակ է ստացել եզդիների համայնքի կողմից, որով նրանք խնդրում են իջեցնել աղջիկների ամուսնության տարիքային շեմը և հասցնել 16-ի:
Կառավարությունը հուլիսի 12-ի նիստում հավանություն էր տվել «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, համաձայն որի, աղջիկների ամուսնության տարիքային շեմը 17-ից պետք է բարձրացվեր 18-ի:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ եթե իրականում ամուսնությունները կատարվում են, ուրեմն, կարիք չկա, որ ՀՀ կառավարությունն օրենսդրական փոփոխությամբ խաթարվի մարդկանց կյանքի բնականոն ընթացքը:
Նա նշել է նաև, որ անհրաժեշտություն կա ևս մեկ անգամ քննարկելու այս հարցը և փորձելու տարբեր տեսակյուններից դիտարկել հարցը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը