Եվս մի քրեական գործ Տիմոշենկոյի նկատմամբ
Աշխարհ
Ուկրաինայի նախկին վարչապետ և «Բատկիվշինա» (թարգմանաբար` Հայրենիք) կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոյի նկատմամբ ևս մեկ քրեական գործ է հարուցվել: Այդ մասին գրում Lenta.ru-ն:
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալը հայտարարել է, որ Տիմոշենկոն մեղադրվում է քրեակատարողական հիմնարկի աշխատակցի վրա հարձակման մեջ:
Նախկին վարչապետը ձերբակալվել էր շուրջ մեկ տարի առաջ: Սկզբում նա պահվում է Կիևի բանտերից մեկում, սակայն հետագայում տեղափոխվեց Խարկովի բանտ:
Նշենք, որ Յուլիա Տիմոշենկոյի նկատմամբ բազմաթիվ քրեական գործեր հարուցվեին ռուսամետ Վիկտոր Յանուկովիչի և իր գլխավորած «Ռեգիոնների» կուսակցության իշխանության գալուց հետո: Եվրոպական կառույցները բազմիցս հայտարարել են, որ Տիմոշենկոն խղճի բանտարկյալ է և որ իր հետապնդումը բացառապես քաղաքական դրդապատճառներ ունի:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ