Հստակեցվել են գիշերային հրավառությունների ժամերը
Հասարակություն
ՀՀ կառավարությունը սահմանել է, որ գիշերային ժամանակ հասարակական վայրերում հրագործական արտադրատեսակների օգտագործմամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հրավառություն կարող է կազմակերպվել Ամանորի կապակցությամբ՝ դեկտեմբերի 31-ի ժամը 23։00-ից մինչև հաջորդ օրվա 01։00-ն, «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքով սահմանված տոն օրերին' ժամը 23։00-ից մինչև հաջորդ օրվա ժամը 01։00-ն՝ ՀՀ պետական, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, Ամանորին՝ նաև քաղաքացիների կողմից։
Գործադիրը, փոփոխելով իր նախկին որոշումներից մեկը, հնարավորություն է տալիս տնտեսական շրջանառության մեջ դնել պետական սեփականություն հանդիսացող շենքերի, շինությունների սպասարկման և օգտագործման համար հատկացված պետական սեփականություն հանդիսացող հողամասերը, այդ գործառույթներն իրականացնել միասնական մոտեցմամբ, ապահովել գործընթացի առավելագույն հրապարակայնությունը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը