Մարիա Զախարովան՝ ԼՂ հակամարտության և Հայաստանում գտնվող բիոլաբորատորիաների մասին (տեսանյութ)
Արտաքին ՔաղաքականՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան հունվարի 30-ին կայացած ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Հայաստանում ամերիկյան բիոլաբորատորիաներում ռուս մասնագետների այցի ժամկետներին:
Լրագրողները հետաքրքրվել են՝ արդյոք որոշվա՞ծ են ժամկետները՝ երբ են ռուս մասնագետները ներգրավվելու Հայաստանում ամերիկյան բիոլաբորատորիաների աշխատանքներին, որոնք այս օրերին այդքան արդիական են՝ կապված կորոնավիրուսի տարածման հետ:
Ի պատասխան՝ Զախարովան նշել է, որ այդ մասին տեղեկություն չունի և խոստացել է ճշտել:
Անդրադառնալով երեկ և այսօր Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը՝ Զախարովան նշել է, որ այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես կգան համատեղ հայտարարությամբ:
Զախարովայի պատասխանը՝ 1:17:30 րոպեից:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում