«Մեր սեքսուալ հայուհի». Գայանե Բաղդասարյանը մերկացրել է կուրծքը (լուսանկար)
Լուսանկարներ
Մերկ ու վուլգար լուսանկարներով հայտնի հայազգի մոդել Գայանե Բաղդասարյանն Ինստագրամի իր էջում նոր էրոտիկ լուսանկար է հրապարակել:
Հրապարակված կադրում Գայանեն կրքոտ դիրք է ընդունել հայելու առաջ: Նա ամբողջովին մերկ է, իսկ բարեմասնությունները ծածկել է ճերմակ խալաթով: Մոդելի կերպարն ամբողջացրել են թաց մազերն ու ոսկե վզնոցը:
«Հիանալի առավոտ է: Երեկ ես զբոսնում էի Շարմ էլ Շեյխում և տեղացիներն ասում էին, որ շատ նման եմ արաբ աղջկա»,- կադրին կից գրել է Գայանեն:
Մոդելի երկրպագուները մեկնաբանություններում գրել են, որ Գայանեն գեղեցիկ տեսք ունի, իսկ հետևորդներից մեկն էլ նկատել է, որ նրա կրծքերը մեծացել են. «Ի՞նձ է թվում, թե քո կրծքերը մեծացել են, թե՞ սա ինչ-որ հնարք է»:
Իսկ օգտատերերից մեկն էլ գրել է. «Իմ հայուհի, մեր սեքսուալ հայուհի, մենք հպարտանում ենք քեզնով»:
Նշենք, որ Գայանե Բաղդասարյանը մոդելինգով սկսել է զբաղվել 2012 թվականից: Նա 1,8 միլիոն հետևորդ ունի Ինստագրամի իր միկրոբլոգում:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել