Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով 

Արմեն Սարգսյանը հույս է հայտնել, որ Իսրայելը մի օր կճանաչի Հայոց ցեղասպանությունը

Արտաքին Քաղաքական

Իսրայելը չի կարող հաղթել հակասեմիտիզմի դեմ պայքարում, քանի դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ինչպես  հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, իսրայելական առաջատար «Երուսաղեմ փոստ» պարբերականին տված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:

Հայաստանի նախագահը, որն անցյալ շաբաթվա ընթացքում գտնվում էր Իսրայելում՝ մասնակցելու Աուշվից-Բիրկենաուի ազատագրման 75-ամյակը նշանավորող՝ Հոլոքոստի հիշատակի 5-րդ միջազգային ֆորումին, ասել է, որ հայ ժողովրդի մեծ մասի համար անհասկանալի է՝ ո՞րն է Օսմանյան կառավարության կողմից իրականացված՝ 1,5 միլիոն հայ տղամարդկանց, կանանց և երեխաների զանգվածային սպանությունները Իսրայելի կողմից պաշտոնապես չճանաչելու տրամաբանությունը:

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են ավելի քան 30 երկրներ, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, որը համապատասխան բանաձև ընդունեց 2019 թվականի հոկտեմբերին: Սակայն Իսրայելը ընդդիմանում է այդ ոճրագործությունը պաշտոնապես «ցեղասպանություն» անվանել:

«Շատ հայեր հարց են բարձրացնում, թե ինչո՞ւ Իսրայելը, որի ժողովուրդը ևս նման մեծ ողբերգություն է տեսել, չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը,- ասել է նախագահ Սարգսյանը: -Այս հարցին տրամաբանական պատասխան չկա: Ես չեմ կարող ասել, որ պատճառը Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերություններ են»: Սակայն նա ընդունել է, որ 1949 թվականի մարտին ձևավորված իսրայելա-թուրքական հարաբերությունները, հավանաբար, կատալիզատոր են Իսրայելի լռության համար:

«Իսրայելը հարաբերություններ ունի Թուրքիայի հետ,- ասել է Հայաստանի նախագահը: -Այսօր այդ հարաբերությունները կարող են լինել լավ, վաղը կարող են վատանալ, և այդպես շարունակ, սակայն ճշմարտությունը մնալու է ճշմարտություն»:

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ մարդկային ողբերգությունը ճանաչելը բացառապես բարոյականության հարց է, ուստի ինքը կարող է միայն հուսալ, որ մի օր Իսրայելը կճանաչի Ցեղասպանությունը, և «մարդկային, բարոյական արժեքներն ու պատմության կարևորությունը կհաղթեն»: «Ճանաչումը չպետք է կապված լինի Իսրայելի Պետության այս կամ այն շահի կամ մեկ այլ բանի հետ, որը կարևոր է միայն այդ պահին»,- ասել է Հայաստանի նախագահը:

Նա նաև կարծում է, եթե Իսրայելը շարունակի կարեկից չլինել Հայաստանին՝ իրենց միանման ողբերգություններին, ինչպիսիք են Հայոց ցեղասպանությունը և Հոլոքոստը, դա ինքնին վնասում է հենց Իսրայելի և հրեա ժողովրդին՝ ջանքերին ընդդեմ համաճարակի նման ահագնացող հակասեմիտիզմի:

Նա նաև հավատացած է, որ Իսրայելի չկամությունը կանգնել Հայաստանի կողքին այս երկու բաղդատելի ողբերգությունների՝ Հոլոքոստի և Հայոց Ցեղասպանության հարցում, վնասում է Իսրայելի և հրեա ժողովրդի ջանքերին համաճարակի պես տարածվող հակասեմիտիզմի դեմ նրանց պայքարում: «Տեղի ունեցածի բոլոր պատճառները դեռևս վերացած չեն, -պարբերականին ասել է Հայաստանի նախագահը՝ անդրադառնալով և՛ Հոլոքոստին, և՛ Հայոց ցեղասպանությանը: -Հակասեմիտիզմը դեռևս առկա է: Ծայրահեղ ազգայնականությունը գործում է աշխարհի բոլոր անկյուններում...Դրանք բոլորը կարող են վերադառնալ»:

 

Նախագահի խոսքով՝ մարդկությունը միտում ունի մոռանալ պատմության դասերը՝ ի շահ ներկայի հարմարավետության: Նախագահ Սարգսյանը կարծում է, որ Թուրքիան Հայոց ցեղասպանությունը չի ճանաչել, քանի որ դա «անհարմարություններ է ստեղծելու իր համար. միլիոնավոր մարդիկ զրկվել են կյանքից, մշակույթ է ոչնչացվել: Թուրքիան, հավանաբար, վախենում է և՛ նյութական, և՛ բարոյական պահանջներից»: «Միգուցե, նրանք վախենում են, քանի որ տարիներ շարունակ ճշմարտությունը չեն ասել իրենց երեխաներին և թոռներին դպրոցներում,- շարունակել է նախագահը: -Ինձ համար անձնապես նշանակություն չունի՝ այս կամ այն երկիրը կճանաչի՞ Հայոց ցեղասպանությունը, թե՞ ոչ: Դա չի փոխելու ոչ իմ, և ոչ էլ այն միլիոնավոր հայերի կյանքը, որոնք զրկվել էին իրենց օջախներից և սփռվել ողջ աշխարհով մեկ: Սակայն, չճանաչելը կարող է հակառակ ազդեցություն ունենալ»:

Նախագահի խոսքով՝ այս կամ այն երկրի կողմից ցեղասպանության ճանաչումը կամ չճանաչումը խոսում է այն մասին, թե որքանով արդյո՞ք տվյալ երկիրը կարող է կառուցել հանդուրժող հասարակություն.«Ցեղասպանությունը չճանաչող երկիրն այն երկիրն է, որն ի վերջո անհանդուրժող է լինելու այլոց կրոնի, ազգության, հավատքի և մշակույթի հանդեպ»:

«Մարդկության մեծագույն հիվանդությունն այսօր Չինաստանում հայտնաբերված վիրուսը չէ,-ասել է նախագահ Սարգսյանը: -Այն ՁԻԱՀ-ը կամ քաղցկեղը չէ: Նորագույն տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ մենք ավելի ու ավելի լավ ենք սովորում, թե ինչպես պայքարել քաղցկեղի դեմ կամ հաղթել վիրուսներին, -ասել է նախագահ Սարգսյանը: -Սակայն տեխնոլոգիաները չեն կարող մեզ սովորեցնել՝ ինչպես բուժել անգթության ախտը»:

«Չկա որևէ դեղամիջոց, որը հնարավոր է ընդունել և դառնալ ավելի մարդկային ու ավելի հանդուրժող: Սա շատ ավելի խնդրահարույց թեմա է»,-նշել է նախագահը: Նա ասել է, որ երբ Իսրայելը ճանաչի ցեղասպանությունը, միայն այդ պահից իրապես կկարողանա ստանձնել աշխարհում հակասեմականության և ծայրահեղականության դեմ պաարի առաջամարտիկի իր արդարացի դերը:

«Իսրայելի դեպքն ավելի մեծ հնչեղություն կունենա, երբ այդ երկիրը լինի Հայաստանի, Ռուանդայի և Կամբոջայի գործընկերը, -նշել է նախագահ Սարգսյանը: -Այդ ժամանակ, մենք կարող ենք համախմբվել և ասել. «Բավական է»: Եթե մենք դա չենք անում համախմբված ձևով, այլ յուրաքանչյուրն իր սեփական խաղն է առաջ տանում, ապա մենք տանուլ ենք տալու մարտը»:

Արմեն Սարգսյանն ասել է, որ մասնակցում է Հոլոքոստի հիշատակի համաշխարհային ֆորումին, քանի որ չի կարծում, որ «յուրաքանչյուր հայի համար ճիշտ կլիներ Հոլոքոստի ողբերգության հիշատակը կապել այն հանգամանքի հետ», թե Իսրայելի խորհրդարանը ճանաչո՞ւմ է Հայոց ցեղասպանությունը, թե՞ ոչ: «Բացառվում է, որ ես, որպես Հայաստանի նախագահ, երբևէ պետք է մտածեի այստեղ չլինելու մասին»,- ասել է նախագահը:

Անդրադառնալով լրագրողի այս հարցին, թե Հայաստանը երկակի չափանիշներ է կիրառում Միավորված ազգերի կազմակերպությունում դեմ քվեարկելով իսրայելա-պաղեստինյան հակամարտության առնչվող շատ բանաձևերի՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Հայկական պետությունը պետք է մտածի հայ ժողովրդի կյանքը պաշտպանելու մասին, հրեական պետությունը պետք է մտածի հրեաների կյանքը պաշտպանելու մասին: Ե՛վ հայերը, և՛ հրեաները մարդկային արարածներ են, սակայն քաղաքականությունն է շատ բաներ որոշում»:

«Հայաստանը դեպի ծով ելք չունեցող երկիր է: Այն ունի 4 հարևան՝ Թուրքիան, որի հետ մեր հարաբերությունները հայտնի են ձեզ, Ադրբեջանը, որի հետ մեր հարաբերությունների մասին դուք նույնպես տեղյակ եք, -շարունակել է նախագահը: -Հայաստանն աշխարհի հետ հաղորդակցվելու միայն երկու ճանապարհ ունի՝ մեկը Վրաստանի միջոցով է, մյուսը՝ Իրանի: Ես այստեղ կանգ կառնեմ»:

Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ մինչ տարբերությունների շուրջ համաձայնության գալը՝ երկու երկրները կկարողանան նախանշել այն ոլորտները, որտեղ ընդհանուր հետաքրքրություններ ունեն: Հայաստանի նախագահը Հոլոքոստի ֆորումից հետո հանդիպումներ է ունեցել Իսրայելի առաջատար համալսարաններում ու Իսրայելի նորարարությունների կենտրոնում և նշել է, որ համագործակցության ծրագրեր կան արհեստական բանականության ոլորտում:

Նա նաև հույս է հայտնել, որ երկու երկրների միջև զբոսաշրջային այցելությունների աճ կլինի: «Երբ Իսրայելի քաղաքացիներն ավելի շատ այցելեն Հայաստան և ծանոթանան մեր երկրի պատմությանն ու մշակույթին, մեր գեղեցիկ բնաշխարհին ու հիանալի սննդին, երբ ավելի շատ հայեր այցելեն Իսրայել ու այստեղ անցկացնեն իրենց արձակուրդը, այդ ժամանակ աշխարհն ավելի լավը կդառնա»,- եզրափակել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհ
Ամենադիտված