Երևանում փետրվարյան արյունալի միջադեպի մասնակիցը հայտնաբերվել է Վրաստանում․ նրան կարտահանձնեն Հայաստանին Հայկական կողմը հաստատեց․ Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները Շիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. բժիշկներն արձանագրել են վարորդի մահը Վեց օգնականի մուտքն ԱԺ արգելվել է, բայց տեսանյութում նրանք չկան․ Աբրահամյան Իսկ ո՞ւր է ԱԱԾ-ն․ ընդդիմությունը իշխանությանը մեղադրում է անվտանգության ձախողման մեջ 176 կմ ճանապարհ կվերանորոգվի, իսկ 500 կմ-ի աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ Մի քանի շաբաթից կներկայացնենք «խաղաղություն առանց զիջումների» ծրագիրը․ Աբրահամյան «Հակադրությունների քաղաքականությունից տուժում է հայ քաղաքացին»․ ընդդիմություն Անվտանգության տեսախցիկները դարձել են ընդդիմության դեմ քարոզչական գործիք․ Քոչարյան 2 պարեկների ուղղությամբ կրակոցներ արձակած և վիրավորում հասցրած անձինք կալանավորվել են ՊԵԿ-ը հանքարդյունահանման ապoրինի դեպք է բացահայտել ՀՀ-ն քննարկում է նոր ատոմակայանի հարցը. Պուտինը ինքն իրեն նվեր մատուցեց․ Զելենսկի 

Լոռու մարզպետը պատասխանել է Սերժ Թանկյանի տեսաուղերձին

Հասարակություն

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ ի պատասխան աշխարհահռչակ հայ երաժիշտ Սերժ Թանկյանի տեսաուղերձին:

«Հարգելի Սերժ,

Արվեստում քո նվաճումներին եւ հայանպաստ գործունեությանը հարգանքով ու երախտագիտությամբ է հետեւում ողջ Հայաստանը եւ աշխարհասփյուռ հայությունը: Քո արվեստով ոգեշնչվում ենք, քեզնով հպարտանում եւ քո օրինակով առավել սիրում արվեստը, դառնում առավել հայասեր եւ հայրենասեր: Մեր հայրենիքի համար այս բարդ պատմական իրադրության մեջ անգերագնահատելի է քո նպաստը հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչման եւ դատապարտման, պատմական արդարության վերականգնման գործին: Քո այցելությունները կենսատու նեցուկ են հայրենիքի համար, եւ այս դժվար պահին մեր ժողովուրդը եւս մեկ անգամ կարող է ցույց տալ աշխարհին, որ հզոր է նաեւ քեզ նման զավակներով: Համոզված ենք, որ հայրենիքի՝ հայոց բազմադարյա ստեղծագործ կենսագրությամբ հագեցած մթնոլորտն իր հեր-թին քեզ կոգեշնչի արվեստի նոր սխրագործությունների:

Քո արվեստը կոչված է պաշտպանելու կյանքը եւ դատապարտելու բռնությունը: Արվեստի բարձրունքներից հնչող քո ձայնը լսելի է շատերին եւ շատ բան կարող է փոխել մարդկանց մտքերում եւ սրտերում:

Մենք բարձր ենք գնահատում նաեւ բնապահպանական գաղափարների տարածման ուղղությամբ քո ջանքերը: Մտազուրկ զանգված դառնալու վտանգի տակ հայտնված հետարդյունաբերական հասարակության մեծամասնությանն այսօր օդի պես պետք է քո «արթնացի՛րը», որպեսզի քաղաքակրթության առաջընթացն այլեւս չօտարի մարդուն բնությունից, եւ մի օր հանկարծ չհայտնաբերենք, որ «երկինքն այլեւս չկա»: Ինչպես արվեստի լեզվով ձեւակերպված, այնպես էլ հասարակական գործի շրջանակներում քո հնչեցրած կոչերը նշանակալից են համաշխարհային չափումներով: Ուրախ ենք, որ քո բնապահպանական ուշադրության կիզակետում այսօր հայտնվել է նաեւ հայրենիքի բնությունը, ի դեմս Լոռիի չքնաղ բնաշխարհի, ուր դու այցելել ես Հայաստան երկրորդ այցելության շրջանակներում:

Ցավում եմ, որ Լոռիի մարզի ազգաբնակչությունը՝ ներառյալ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին, կանխավ տեղեկացված չեն եղել քո այցի մասին, այլապես՝ ի թիվս քեզ երկրպագող շատ այլ լոռեցիների, ես նույնպես երջանիկ կլինեի Լոռիում քեզ հանդիպելու բացառիկ հնարավորության համար: Լոռիի մարզի գեղատեսիլ անկյուններից մեկի՝ Թեղուտի անտառի փրկության կոչով՝ քո պաշտոնական կայքում տեղակայված զգացմունքային դատողությունները հիրավի հուզիչ են:

Ես համաձայն եմ քեզ հետ. քաղաքակրթության առաջընթացն անթույլատրելի է, եթե տեղի է ունենում բնության ավերման գնով: Առողջ բնական միջավայրը մարդկային կյանքի հարատեւության կենսական նախապայմաններից մեկն է, ճիշտ այնպես, ինչպես կենսական նախապայմաններ են առողջ տնտեսական եւ սոցիալական միջավայրերը: Միանշանակ համաձայն եմ նաեւ, որ հանքարդյունաբերությունը կհակասի մեր' որպես ազգի եւ ժողովրդի հավաքական շահին, եթե իրականացվի մայր բնության անխնա ոչնչացման ճանապարհով: Դա ճշմարիտ է ցանկացած տնտեսական ծրագրի համար, եւ դրա գիտակցումը հարկ է պահանջել Հայաստանի եւ աշխարհի բոլոր տնտեսվարողներից:

Սակայն ցավով կարելի է արձանագրել, որ բնությունը պահպանելու բարձր գաղափարը երբեմն կարող է ծայրահեղացվել եւ ուղղվել մարդու կյանքի սոցիալական եւ տնտեսական նախապայմաններն ապահովող գործոնների դեմ: Հանքարդյունաբերությունն այսօր Հայաստանի տնտեսության հենասյունն է եւ իրական հատվածի առաջատարը: Բարեկեցիկ եւ հզոր հայրենիք կառուցելու մեր առավել արդյունավետ ճանապարհը հայրենի հողի ու ընդերքի հարստությանն ապավինելն է, մեր նախնիների օրինակով՝ քարից հաց քամելը:

Նույնիսկ Նոր Զելանդիայում, որը դու համարում ես բնապահպանական առումով օրինակելի պետություն եւ ողջ աշխարհին կոչ անում սովորել նրանցից, կան հանքավայրեր եւ զարգացած հանքարդյունաբերություն: Այո´, մենք պետք է սովորենք առաջադեմ աշխարհից եւ ընդօրինակենք առողջ տնտեսության եւ առողջ կենսամիջավայրի կառուցման առավել հաջողված փորձը: Մինչդեռ ընդերքօգտագործման անվերապահ բացառումը կարող է միայն կասեցնել ինչպես մեր հայրենիքի, այնպես էլ ընդհանրապես մարդկության վերընթաց զարգացումը: Ծայրահեղացված բնապահպանական գաղափարներով տնտեսության դեմ պայքարելը նույնքան հակամարդկային է, որքան տնտեսական զարգացման քողի տակ բնության անողոք ավերումը:

Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրը ոչ միայն ՀՀ Լոռիի մարզի, այլեւ անկախ Հայաստանի պատմության մեջ իրականացված խոշորագույն տնտեսական ծրագիրը պետք է դառնա: Այն հավակնում է լինել նաեւ լավագույնն իր սոցիալական եւ բնապահպանական չափումներով: Այդ նախագիծն այսօր մեր սեղանին է. ներկայացված է մեր դատին: Մենք պատրաստ ենք քեզ ապահովել դրա վերաբերյալ ամենամանրամասն տեղեկատվությամբ: Եթե այն որեւէ կերպ չի համապատասխանում այն չափանիշներին, որով հանքեր են շահագործվում Նոր Զելանդիայում, ապա օգնիր մեզ միասին մատնանշել այդ թերությունը եւ շահագործող ընկերությունից պահանջել, որ կատարելագործի նախագիծը: Մենք պետք է հետեւողական լինենք, որ ինչպես հանքարդյունաբերական, այնպես էլ տնտեսական զարգացման այլ ծրագրերը համալրվեն բնապահպանական վնասի առավելագույն մեղմմանը կոչված միջոցառումներով:

Համոզված եմ, որ հանքավայրը շահագործող ընկերությունը դրականորեն կարձագանքի ծրագրի բնապահպանական անվտանգության բարելավմանն ուղղված ցանկացած կառուցողական առաջարկության. այնպես, ինչպես դա արվել է մինչ այժմ: Ուրախ կլինեմ, եթե հնարավորություն գտնես ինձ հետ միասին քննարկել ինչպես այս ծրագրի մանրամասները (այդ թվում նաեւ՝ դրա բնապահպանական ազդեցությունն ու դրա մեղմացման ուղղությամբ իրականացվող ու նախանշված քայլերը), այնպես էլ ընդհանրապես մարզի զարգացմանն առնչվող՝ քեզ հուզող ցանկացած հարց:

Քո հազարավոր լոռեցի երկրպագուների մեջ քիչ չեն մարդիկ, ովքեր ընդերքից կորզում են կամ վերամշակում քո արվեստի հիմնական խորհրդանիշը' մետաղը եւ դրանով ապահովում են իրենց ընտանիքների հանապազօրյա հացը: Քիչ չեն նաեւ նրանք, ում համար Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի եւ համանման այլ ծրագրերի իրականացումը ծանր սոցիալական իրադրությունից դուրս գալու միակ իրատեսական հեռանկարն է եւ հույսը, որ մեր հայրենիքում ապրելու պայմանները երբեւէ կլինեն այնպիսին, ինչպես աշխարհի լավագույն երկրներում է»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երևանում փետրվարյան արյունալի միջադեպի մասնակիցը հայտնաբերվել է Վրաստանում․ նրան կարտահանձնեն ՀայաստանինՀայկական կողմը հաստատեց․ Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներըՇիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. բժիշկներն արձանագրել են վարորդի մահըՎեց օգնականի մուտքն ԱԺ արգելվել է, բայց տեսանյութում նրանք չկան․ ԱբրահամյանԻսկ ո՞ւր է ԱԱԾ-ն․ ընդդիմությունը իշխանությանը մեղադրում է անվտանգության ձախողման մեջ176 կմ ճանապարհ կվերանորոգվի, իսկ 500 կմ-ի աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջՌուսաստանի ԱԳ նախարարությունը կոչ է արել միջոցներ ձեռնարկել Հորմուզում նավարկությունը վերականգնելու համարՄի քանի շաբաթից կներկայացնենք «խաղաղություն առանց զիջումների» ծրագիրը․ Աբրահամյան«Հակադրությունների քաղաքականությունից տուժում է հայ քաղաքացին»․ ընդդիմությունԱնվտանգության տեսախցիկները դարձել են ընդդիմության դեմ քարոզչական գործիք․ Քոչարյան2 պարեկների ուղղությամբ կրակոցներ արձակած և վիրավորում հասցրած անձինք կալանավորվել ենԳերմանիան ցանկանում է տասնյակ հազարավոր անօդաչու թռչող սարքեր տրամադրել ՈւկրաինայինՊԵԿ-ը հանքարդյունահանման ապoրինի դեպք է բացահայտելAl Hadath. Պաղեստինյան խմբակցությունները համաձայնել են հետաձգել խորհրդարանական ընտրություններըԼեհական դպրոցներից մեկում աշակերտը դանակով հարձակվել է մաքրուհու վրաՀՀ-ն քննարկում է նոր ատոմակայանի հարցը. Պուտինը ինքն իրեն նվեր մատուցեց․ Զելենսկի Մեքսիկայի ռինգի ողբերգությունը, Aramco-ի հրդեհներն ու մերկ Թրամփի արձանըՀարյուրից ավելի ուսանողներ շրջափակել են Փարիզի կաթոլիկ ինստիտուտը Շաքիի կրակոցը, Ալիևի նոր պահանջներն ու Մոսկվայի զգուշացումը․ ինչի՞ է գնում ԵրևանըՎարդաձորի դպրոցում միջադեպի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթԵվրահանձնակատար Շուիցան կոչ է արել ԵՄ-ին ուժեղացնել պայքարը անօրինական միգրացիայի դեմՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում մի շարք լուրջ խնդիրներ է արձանագրելԴատարանը Oragir News-ից և Հայկ Դեմոյանից պահանջել է հրապարակային ներողություն խնդրել Արայիկ ՀարությունյանիցBoeing-ը ցանկանում է ստեղծել համակարգ՝ ինքնաթիռները դիտավորյալ վթարներից պաշտպանելու համարԱզգային ժողովը հոկտեմբերի 12-ին կգումարի արտահերթ նիստԱդրբեջանցի զինվորը հասավ հայկական տներ ու կրակեց․ սա՞ է սովորական հանցագործությունը Սահմանը խախտած ադրբեջանցին կդատապարտվի և պատիժը կկրի ՀՀ օրենքներին համապատասխանՀայաստանի երկու բռնցքամարտիկ հաղթեց մոլդովացի մրցակիցներին և դուրս եկավ քառորդ եզրափակիչՊաղեստինի ընտրական հանձնաժողովը պատրաստ է Գազայի հատվածում 20 տարվա ընթացքում առաջին ընտրություններն անցկացնելունՓաշինյանի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով հանձնաժողով է ստեղծվելNBC. ԱՄՆ զինված ուժերը նոր օպերատիվ տարբերակներ են պատրաստում Թրամփի համար ԻրանումԿաշպիրովսկիի որդին վաճառել է իր ամերիկյան տունը վտանգավոր վարձակալների պատճառով Իշխանությունների հակառուսական խոսույթը չի բխում Հայաստանի քաղաքացիների շահերից. ՔոչարյանՌուբիոն Ուկրաինայի հարցի դիվանագիտական ​​կարգավորումը դժվար է համարել Լևոն Քոչարյան․ իշխանությունների նախաձեռնած գործընթացը եկեղեցու դեմ հակասահմանադրական էՖրանսիայում բողոքի ցույցերը խաթարել են 375 ավագ դպրոցների աշխատանքը Փաշինյանը պահում էր ադրբեջանցու անմեղության կանխավարկածը, ոչ թե ընտանիքը պաշտպանած կնոջը. ՔոչարյանՓաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների նիստինՓաշինյանը ձախողեց Շաքիի փորձությունը․ ընդդիմությունը խոստանում է «խաղաղություն առանց զիջումների»CNN. Նյու Յորքի դատախազները կարող են նոր մեղադրանքներ առաջադրել Մադուրոյի և նրա կնոջ դեմՀաստատված փաստ է, որ Կտրիճ Ներսիսյանը դուստր ունի․ ՓաշինյանԱդրբեջանցի զինվորը հանցագործ է, ինչպես Քոչարյանը և մյուսները․ ՓաշինյանYandex Go-ն Հայաստանում 10 տարեկան է․ անվտանգության ներդրումներ և նոր ծրագրերԹրամփը հայտարարել է Իրանի հետ հակամարտության անխուսափելի ավարտի մասին11-ամյա աշակերտը ցուցափայտով հարվածել է դասընկերոջ ձեռքին, ուսերին և մեջքին․ տղան տեղափոխվել է ԲԿAP. ԱՄՆ-ում իրականացվել է առաջին մահապատիժը Քրիստա Փայքի միջադեպից հետո Ձերբակալվել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդիկԻրանն ու Օմանը Հորմուզի նեղուցի պայմանագիրը կներկայացնեն միջազգային կազմակերպությանը Փաշինյան․ «Երկաթուղու հարցում ամեն օր նորություն սպասեք» Ինքը կրակելա, մարդկանց տունա մտել, էդ ամեն ինչը չլիներ, զինվորին կվերադարձնեինք Ադրբեջանին. Փաշինյան
Ամենադիտված