Ավստրալիայում հյուրանոցը պատժվել է մարմնավաճառին սենյակ չտրամադրելու համար
Աշխարհ
Ավստրալիայի հյուրանոցային սպասարկման ոլորտը բախվել է դատարանի կայացրած վճռի հետևանքով ստեղծված մի անսովոր իրավիճակի: Քաղաքացիական և վարչական տրիբունալը Մորանբա քաղաքի մոթելներից մեկին մեղավոր է ճանաչել խտրականության մեջ այն բանից հետո, երբ այդ հյուրատան աշխատակիցները հրաժարվել են «գործի» համար սենյակ հատկացնել մի մարմնավաճառուհու,-հաղորդում է Boston.com –ը:
Միջադեպից հետո աղջիկը դիմել է դատարան և շահել վեճը: Ինչպես ասել է մոթելի ներկայացուցիչը, հայցվորուհին պահանջել է 32 հազար ԱՄՆ դոլարի փոխհատուցում:
Դատարանի վճռից հետո Ավստրալիայի հյուրանոցների ասոցիացիայի ղեկավար Ռիչարդ Մանրոն հայտարարել է, որ լավ կլիներ, եթե երկրի իշխանությունները մտածեին որոշ գործող օրենքներ փոխելու մասին: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆո» գործակալությունը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ