Հալեպում առեւանգված հայ երիտասարդի համար մոտ 15 հազար դոլար փրկագին են պահանջում
Մերձավոր Արևելք
Հալեպում առեւանգված հայ երիտասարդի համար մոտ 15 հազար ԱՄՆ դոլար փրկագին են պահանջում։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Հալեպի իր աղբյուրից, ով մանրամասնեց, որ 22-ամյա Հովսեփ Բալմանուկյանին առեւանգել են ապստամբները։ «Երկու օր առաջ են առեւանգել երիտասարդին։ Հայրը տեղեկացրեց, որ 1 միլիոն սիրիական ֆունտ (մոտ 15 հազար դոլար) են պահանջում, որպես փրկագին»,- նշեց աղբյուրը։
Տեղեկացնենք, որ Սիրիայում անկարգությունների եւ բախումների հետեւանքով ստեղծված քաոսային վիճակի արդյունքում հաճախակի են դարձել մարդկանց առեւանգման դեպքերը։ Առեւանգիչների թիրախ են դառնում բարեկեցիկ ընտանիքների երեխաները եւ նրանց ազգականները։
News.am


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել