Թուրքիան մեղադրում է Ասադին քրդերին զինելու մեջ
Մերձավոր Արևելք
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը այսօր մեղադրանքներ է հնչեցրել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հասցեին` պնդելով, որ վերջինս աջակցություն է ցուցաբերել Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն համարվող Քրդական աշխատավորական կուսակցությանը: Այդ մասին հաղորդում է Reuters-ը:
«Այո, Ասադը զինել է նրանց: Դա արդեն ենթադրություն չէ, դա փաստ է: Մենք արդեն իրականացրել ենք այդ վտանգը չեզոքանելու համար բոլոր անհրաժեշտ միջոցները», - ասել է Դավութօղլուն:
Պաշտոնական Դամասկոսը դեռ չի արձագանքել իր հյուսիսային հարևանի մեղադրանքներին:
Հիշեցնենք, որ թուրքական բանակը օրերս մեկ օպերացիա իրականացրեց Սիրիայի հյուսիսում` Քրդական աշխատավորական կուսակցության դիրքերը չեզոքացնելու համար:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել