Համաժողովը կֆինանսավորվի պետբյուջեից
Հասարակություն
Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ստորագրել է որոշում 2012 թվականի հոկտեմբերի 18-19-ը Երևանում կայանալիք «Համամարդկային արժեքները և մշակութային բազմազանությունը 21-րդ դարում. զբոսաշրջության նշանակությունը» խորագրով միջազգային համաժողովի մասնակից պատվիրակությունների՝ Հայաստանի Հանրապետություն այցի մասին:
Միջոցառմանը, ընդհանուր առմամբ սպասվում է, որ կմասնակցեն տարբեր երկրներից ժամանած 120 պատվիրակներ:
Համաժողովը, որ իրականացվում է Հայաստանի Հանրապետության և Միավորված ազգերի կազմակերպության զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության միջև համագործակցության շրջանակներում կանցկացվի «Համամարդկային արժեքները և մշակութային բազմազանությունը 21-րդ դարում. զբոսաշրջության նշանակությունը» խորագրով:
Այն պատշաճ կազմակերպելու և պատվիրակություններին այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման ու անցկացման ինչպես նաև Հայաստանում գտնվելու ընթացքում աշխատանքային և պաշտոնական ճաշերի, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում սպասարկելու, փոխադրամիջոցների, հուշանվերների ձեռքբերման և միջոցառումների հետ կապված այլ ծախսերը պետք է կազմեն 31000.0 հազ. դրամի սահմաններում:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը