ՀՀ-ում հոսպիտալացված 6 անձի լաբորատոր հետազոտությունները կորոնավիրուսի նկատմամբ եղել են բացասական
ՀայաստանՀայաստանում հոսպիտալացված կասկածելի 6 պացիենտի լաբորատոր հետազոտությունները թե՛ կորոնավիրուսի, թե՛ գրիպի նկատմամբ եղել են բացասական: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը.
«Ինչպես ավելի վաղ հայտարարել էինք նոր կորոնավիրուսի թեստերն արդեն Հայաստանում են: Այս պահին հոսպիտալացված կասկածելի 6 պացիենտներից իրականացվել են նմուշառումներ՝ լաբորատոր հետազոտությունների նպատակով:
Արդյունքում թե՛ գրիպի, և թե՛ կորոնավիրուսի նկատմամբ հետազոտությունները եղել են բացասական:
Ելնելով նշվածից առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է խուճապի չմատնվել և հետևել բժիշկների խորհուրդներին՝ զերծ մնալով ոչ մասնագիտական ուղղորդումներից և մեկնաբանություններից»,- ասված է հաղորդագրության մեջ: