«Հրապարակ». Ոստիկանությունն առանց թմրամոլների
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Վերջին օրերին ոստիկանության համակարգի աշխատողները համատարած արյան և մեզի անալիզ են հանձնում: Թեև մեզ ասացին, որ դա արվում է ամենամյա բուժզննման շրջանակներում, սակայն իրականում նպատակը ոստիկանների կողմից թմրանյութի օգտագործման ստուգումն է:
Հավանաբար նոր ոստիկանապետը որոշել է պրոֆիլակտիկ աշխատանքներ ձեռք առնել՝ իր ղեկավարած համակարգում թմրամոլների առկայությունը բացառելու նպատակով: Դե, եթե կուսակցությունների մեջ թմրամոլների հայտնաբերման լայնածավալ ակցիա են նախաձեռնել, պետք է ապահովագրված լինեն, որ իրենց մեջ նմանները չկան և վաղը-մյուս օրն իրենց չեն մեղադրի դրանում»:


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել