Թուրքիայում երկու ձնահոսքի հետևանքով 13 մարդ է մահացել (լուսանկարներ)
Թուրքիա
Ներկայիս Թուրքիայի Վան նահանգում` Բահչիսարայի շրջանում, երեկ երեկոյան ձնահոսք է տեղի ունեցել, որի հետևանքով ուղևորատար ավտոբուսը մնացել է ձյան տակ: Ուղևորներից 5-ը մահացել են: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» լրատվականը:
Բահչիսարայում ձնահոսքի տակ մնացած երկու անձանց փրկելու նպատակով դեպքի վայր ուղարկված փրկարարական անձնակազմը մնացել է երկրորդ ձնահոսքի տակ:
Շրջանի ղեկավար Մեքի Արասի խոսքով` փրկարարները մնացել են ձյան տակ: Նրանցից 25-ին հաջողվել է փրկել, գտնվել է 8 մարդու դի: 10-15 անհետ կորածի որոնումները շարունակվում են:
Արդյունքում երկու ձնահոսքերի հետևանքով մահացածների թիվը հասել է 13-ի:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)