«Ժողովուրդ». Տխրահռչակ չինովնիկ Գրիգոր Ամալյանն հրաժեշտ կտա իր պաշտոնին
Հայկական Մամուլ
ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը հրաժեշտ կտա ոչ միայն իր պաշտոնին, այլև այդ հանձնաժողովին: 2013–ի ապրիլին կլրանա հանձնաժողովի գործունեության ժամկետը:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ամալյանը տեղեկացրել է, որ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի համաձայն՝ նույն մարդը չի կարող 2 անգամից ավելի անընդմեջ առաջադրվել
Հանձնաժողովի կազմում, ուստի ինքը չի առաջադրվելու: «Որևէ արտառոց բան չկա, պարզապես օրենքի պահանջն է դա»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Գրիգոր Ամալյանն այն տխրահռչակ չինովնիկն է, որի անմիջական մասնակցությամբ Հայաստանում փակվեց միակ անկախ հեռուստաալիքը՝ «Ա1+»-ը:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին