«Հայկական ժամանակ». լավ է արել
Հայկական Մամուլ
««Ինչո՞ւ պիտի պատժվի: Չեմ կարծում»,- երեկ այսպես է պատասխանել Գալուստ Սահակյանը «ՀԺ»-ի հարցին, թե՝ ՀՀԿ-ն չի՞ պատրաստվում պատժել Առաքել Մովսիսյանին, որ նախօրեին ԱԺ նիստում հայհոյել էր Արմեն Մարտիրոսյանին:
«Ես կարծում եմ, Առաքել Մովսիսյանը չլիներ, կարող է մեկ ուրիշը լիներ, որովհետև կարելի՞ է 2 օր անընդհատ խոսել ամեն ինչից, բացի արտահերթ նիստի օրակարգից: Արհամարհական կանգնում են, խոսում, մեկ էլ ասում, թե ՀՀԿ-ն հավաք է անում դպրոցներում, իրենց էլ չեն թողնում՝ չմտածելով, որ այդ տնօրենների մեծ մասը, որ ՀՀԿ-ի կադրային բանկի միջոցով կարողացել են տնօրեն դառնալ, հիմա մեզ հետ էլ չեն, առավել ևս, հենց Ժառանգությունը ոչ միայն գնում է դահլիճ պահանջելու դպրոցներից, այլևս ստիպում են տնօրենին, որ ծնողներ բերեն»,- ասաց Սահակյանը: Քաղաքական գործունեությունը, ըստ Սահակյանի, ամբախ-զամբախ խոսելու մեջ չէ, և եթե այսպես շարունակվի, հայհոյանքներն էլ կավելանան, բռնկումներն էլ: «Խորհրդարանը դեբատների տեղ է, և նիստերի դահլիճում նույնիսկ եթե անզսպություն է տեղի ունենում, ես չեմ կարծում, որ դա հանցագործություն է»,- ասաց Գալուստ Սահակյանը»,- գրում է թերթը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ